Թեմա՝ Ամբողջ թվերի հանումը.
Իմանալով, թե ինչպես է կատարվում ամբողջ թվերի գումարումը` դժվար չէ հասկանալ, թե ինչպես պիտի կատարվի նրանց հանումը։
Ենթադրենք, թե +3 թվից պետք է հանել +7 թիվը։ Այս թվերի տարբերությունն այն թիվն է, որը հանելիին (+7) գումարելով՝ կստանանք նվազելին (+3)։ Դա –4 թիվն է, քանի որ (+7) + (–4) = +3։
Ուրեմն (+3) – (+7) = –4։
Նույն կերպ (–5) – (–2) = –3, քանի որ (–3) + (–2) = –5:
Մյուս կողմից` (+3) + (–7) = –4, (–5) + (+2) = –3, ուստի կարող ենք գրել
(+3) – (+7) = (+3) + (–7), (–5) – (–2) = (–5) + (+2):
Բերենք օրինակ.
(+12) – (+9) = (+12) + (–9) = +3,
(–11) – (–7) = (–11) + (+7) = –4,
(+5) – (+4) = (+5) + (–4) = +1։
Այս օրինաչափությունը ճիշտ է ցանկացած երկու ամբողջ թվերի համար, ուստի մի ամբողջ թվից մեկ ուրիշ ամբողջ թիվ հանելու համար պետք է նվազելիին գումարել հանելիին հակադիր թիվը։
Բերված կանոնից հետևում է, որ ամբողջ թվից զրո հանելիս ստացվում է նույն ամբողջ թիվը, իսկ զրոյից որևէ ամբողջ թիվ հանելիս ստացվում է հանելիին հակադիր թիվը:
Առաջադրանքներ
1) Ինչպես են ամբողջ թվերը իրարից հանում, գրիր կանոնը:
Ենթադրենք, թե +3 թվից պետք է հանել +7 թիվը։ Այս թվերի տարբերությունն այն թիվն է, որը հանելիին (+7) գումարելով՝ կստանանք նվազելին (+3)։ Դա –4 թիվն է, քանի որ (+7) + (–4) = +3։
2) Գրիր երկու բացասական թվեր և իրարից հանիր:
(-3)-(-3)=0
3)Հաշվիր.
ա) 6 – 7=-1
բ) –30 – 44=-74
գ) 12 – 9=3
դ) 18 – 23=-5
ե) –11 – 9=-20
զ) 8 – 2=6
է) –16 – 7=-23
ը) 0 –16=-16
4) Կատարիր հանումը.
ա) 34–(–7)=41
բ) 101 – (–8)=109
գ) 29 – (–11)=40
դ) –70 – (–14)=-56
ե) –48–(–25)=-23
զ) –17 – (–34)=17
է) –52 – (–2)=-50
ը) 82 – (–3):=85
5) Գտե՛ք և համեմատե՛ք արտահայտությունների արժեքները.
ա) 8 – 3=5 > 3 – 5=-5,
գ) –25 – (–3)=-22 < –3 – (–25)=22,
բ) (–7) – 4=-3 > 4 – (–7)=-11,
դ) 6 – (–2)=8 > (–2) – 6=-8։
6) Ի՞նչ թիվ պետք է գրել աստղանիշի փոխարեն, որպեսզի հավասարու թյուն ստացվի.
ա) 2 –8 = –6,
դ) -28+ 25 = –3,
է) -3+ -3 = 6,
բ) 0 – (-7) = 7,
ե) –15+ 14 = –1,
ը) 19 – 11 = 8,
գ) 3 + (-23) = –20,
զ) –(-10) + 30 = 20,
թ) –61 – (-83) = 22։
7) Գտե՛ք արտահայտության արժեքը.
ա) (35 – 17) – 20=-2
դ) (–18 + 6) – 39=-51
8) Բերե՛ք երկու այնպիսի ամբողջ թվերի օրինակ, որոնց տարբերությունը լինի դրական թիվ:
-3-(-4)=1
8-2=6
9) Սուզանավի խորաչափը ցույց էր տալիս ծովի մակերևույթից 145 մ խորություն (–145 մ)։ Որոշ ժամանակ անց խորաչափի ցուցմունքը դարձավ –173 մ։ Ինչքա՞ն էր սուզանավի ընթացքի նախկին և նորխորությունների տարբերությունը։
դե երևի 28 մ նավը իջավ նրգև