Рубрика: Uncategorized

Աշունը մեր բակում

Մենք այս ամիս տեղափոխվելենք մեր ամառանոց և այնտեղ ունենք 1000 մետրանոց այգի

Image.jpeg
մենք ահագին խաղացինք տերեվներով և այլ բաներով մեր շան հետ

ինձ այս տարվա աշունը շատ դուր եկավ որովհետև քաղաքից դուրս լավ եղանակ պաղ օդ և անձնական 1կմ անոց բակ բասեինով մեր շունը մի օր պատահաբար ընկավ բասեյինը և ես զարմացա որովհտև նա այնպեսեր լողում ոնցոր պրոֆեսիոնալ լողորդ կ

Рубрика: Մաթեմատիկա 6

ԱՄԲՈՂՋ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԹՎԵՐ

Պարապմունք 30.

ԱՄԲՈՂՋ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԹՎԵՐ

Ցանկացած բնական թիվ մեկով մեծ է իրեն նախորդող թվից, այսինքն՝ ստացվում է նրան մեկ գումարելու միջոցով.

1 = 0 + 1,
2 = 1 + 1,
3 = 2 + 1,
4 = 3 + 1,
5 = 4 + 1, …

Ճիշտ է նաև հետևյալ պնդումը. ցանկացած բնական թիվ (ինչպես և զրոն) մեկով փոքր է իրեն հաջորդող թվից, այսինքն՝ ստացվում է նրանից մեկ հանելու միջոցով։ Սկսելով, օրինակ, 5-ից՝ կարող ենք գրել

հավասարությունների հետևյալ հաջորդականությունը.

5 = 6 – 1,
4 = 5 – 1,
3 = 4 – 1,
2 = 3 – 1,
1 = 2 – 1,
0 = 1 – 1։

Հարց է ծագում՝ կարելի է արդյոք շարունակել այս հաջորդականությունը։ Կարծես թե այս հարցի պատասխանն ակնհայտ է. իհարկե, ո՛չ։ Չէ՞ որ հաջորդը պիտի լինի այնպիսի թիվ, որը հավասար է 0 – 1

տարբերությանը, այսինքն` այնպիսի թիվ, որը զրոյից փոքր է։ Իսկ մեզ ծանոթ թվերից ոչ մեկն այդպիսին չէ։ Սակայն զրոյից փոքր թվեր գոյություն ունեն և հնարավորություն են տալիս կատարելու հանման

գործողությունը անգամ այն դեպքում, երբ նվազելին հանելիից փոքր է։

Զրոյից փոքր թվերը կոչվում են բացասական թվեր։

Զրոյից 1-ով փոքր թիվը նշանակվում է այսպես. –1 (կարդացվում է,մինուս մեկե)։ Պարզ է, որ պիտի տեղի ունենա հետևյալ հավասարությունը.

–1 = 0 – 1։

-1-ը այսպես կոչված ամբողջ բացասական թվերից առաջինն է։

Հաջորդ ամբողջ բացասական թիվը –2-ն է, այն 1-ով

փոքր է –1-ից։ Այսինքն
՝ –2 = –1 – 1։

Նրան հաջորդում է – 3 թիվը.
–3 = –2 – 1 = –1 – 1 – 1։

Այսպես շարունակելով՝ կարելի է կազմել միանիշ բացասական

թվերի հետևյալ աղյուսակը.

–1 = 0 – 1

–2 = – 1 – 1 = 0 – 1 – 1

–3 = –2 – 1 = 0 – 1 – 1 – 1

–4 = –3 – 1 = 0 – 1 – 1 – 1 – 1

–5 = –4 – 1 = 0 – 1 – 1 – 1 – 1 – 1

–6 = –5 – 1 = 0 – 1 – 1 – 1 – 1 – 1 – 1

–7 = –6 – 1 = 0 – 1 – 1 – 1 – 1 – 1 – 1 – 1

–8 = –7 – 1 = 0 – 1 – 1 – 1 – 1 – 1 – 1 – 1 – 1

–9 = –8 – 1 = 0 – 1 – 1 – 1 – 1 – 1 – 1 – 1 – 1 –1

Զրոյից փոքր թվերը կոչվում են բացասական թվեր։

Զրոն ո՛չ բացասական թիվ է, ո՛չ էլ դրական:

Ամբողջ դրական և բացասական թվերն ու զրոն ունեն ընդհանուր անվանում՝ ամբողջ թվեր։


Առաջադրանքներ:
1. Ո՞ր թվերն են կոչվում դրական, ո՞ր թվերը՝ բացասական։

բացասական-որոնք 0-ից փոքրեն

դրական-որոնք 0-ից մեծ

2. Ո՞րն է այն թիվը, որը ո՛չ դրական է, ո՛չ բացասական։

0

3. Ճի՞շտ է արդյոք, որ ցանկացած բացասական թիվ զրոյից փոքր է։

այո

4. Ո՞ր թիվը կստացվի, եթե 0-ից հանենք 1։

կստացվի -1

5.  Ո՞ր թվերն են կոչվում ամբողջ թվեր։

համ բացասակաները համ զրոն համ դրակաները

6. Ասե՛ք ջերմաչափների ցուցմունքները

(տե՛ս նկարի)։

1= -13

2= +7

3= 0

4= +24

5= -5

7. Կարդացե՛ք թվերը.

+2, –3, 0, +8, –10, –15, +1, –27, –12, +100, –91, –74:

8. Տրված են –5, –3, ½,  +5, +10, –2, ¾,  0, +4,1.2/5թվերը: Նրանցից դո՛ւրս գրեք ամբողջ թվերը:

–5, –3, +5, +10, –2, 0, +4,

9. Գործածելով + և – նշանները` գրե՛ք.

ա) 10^0 տաքություն=+10, գ) 3^0 ցուրտ=-3,

բ) 0-ից 7^0 ցածր=-7, դ) 0-ից 8^0 բարձր=+8:

10. Թվանշաններով և + կամ – նշանի միջոցով գրի՛ր բարձրությունները և խորությունները.

ա) Արագած լեռան բարձրությունը չորս հազար իննսուն մետր է։

+4090

բ) Մոնբլան լեռան բարձրությունը չորս հազար ութ հարյուր յոթ մետր է։

+4807

գ) Կազբեկ լեռան բարձրությունը հինգ հազար երեսուներեք մետր է։

+5033

դ) Բայկալ լճի խորությունը հազար վեց հարյուր քսան մետր է։

-1620

ե) Արաբական ծովի խորությունը հինգ հազար ութ հարյուր երեք մետր է։

-5803

զ) Ալեուտյան իջվածքի խորությունը յոթ հազար ութ հարյուր քսաներկու մետր է։

-7822