Рубрика: Պատմություն

Առաջադրանք, հոկտեմբերի 10-17, 7-րդ դասարան

Առաջադրանք, հոկտեմբերի 10-17, 7-րդ դասարան

Առաջադրանք 1

Առաջադրանք 1

ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Անանիա Շիրակացի։ Անանիա Շիրակացու աշխատությունները ներառում են տիեզերքի, աստղագիտության, աշխարհագրության, մաթեմատիկայի և աստվածաբանության թեմաներ: Թվաբանության նրա ստեղծած դասագիրքն իր խնդրագրքով համարվում է
առաջինը աշխարհում: Միջնադարի մյուս հայ փիլիսոփաների ու գիտնականների նման՝ Շիրակացին համադրում է հավատի և գիտության ճանաչողական հնարավորությունները, որպեսզի կարողանա ամբողջական պատկերացում տալ երկրային ու երկնային մարմինների մասին: Ըստ այդմ՝ նա նշում է, որ Աստված ինքն է իր գոյության պատճառը, իսկ մնացած բոլոր գոյերի
գոյության պատճառը Աստված է: Անանիա Շիրակացին կիրառել է բնագիտության
համար հիմնարար համարվող փորձերի և դիտումների մեթոդները՝ իր հաղորդած գիտելիքների հավաստիությունը պաշտպանելու համար: Դեռ VII դարում նա պաշտպանել և հիմնավորել է Երկիր մոլորակի գնդաձևության գաղափարը: Շիրակացին շարունակել է Մովսես Խորենացու սկսած «Աշխարհացույց» աշխատությունը, որի շնորհիվ մենք հարուստ տեղեկություններ
ենք ստանում Մեծ Հայքի և Փոքր Հայքի վարչական և աշխարհագրական նկարագրի, ինչպես նաև վարչաքաղաքական այլ իրողությունների մասին:Միջնադարյան հայ պատմագիտության, իմաստասիրության և մյուս գիտությունների ներկայացուցիչների համար ընդհանրական է մի գլխավոր սկզբունք. նրանք չեն հակադրել հավատքի և գիտության ճշմարտությունները, այլ իմաստուն կերպով կարողացել են համադրել և հաշտեցնել դրանք:

 ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ, ԱՐՎԵՍՏԸ, ԱՐՀԵՍՏԸ V-IX ԴԱՐԵՐՈՒՄ
Ճարտարապետություն
V-IX դարերում մեծ զարգացում է ապրել հայկական եկեղեցաշինությունը։ Այն ինքնատիպ է, ունի մի շարք առանձնահատկություններ և հռչակված է ամբողջ աշխարհում։ Սկզբնական շրջանում, մինչև V դարի կեսերը, հայկական եկեղեցիները բազիլիկ տեսակի շինություններ էին։ Բազիլիկները քառակուսի և իրենց լայնության կրկնապատիկ և երբեմն մինչև եռապատիկ երկարությամբ շինություններ էին, արտաքուստ բոլորովին պարզ, իսկ ներքուստ
դեպի երկարությունը շարված երբեմն երկու, երբեմն չորս կարգ սյունաշարերով… Այս շինությունները հարմար էին մեծամեծ ժողովների համար, երբ կայսեր գլխավորությամբ
հավաքվում էին մեծամեծ իշխաններ, դատավորներ, օրենսգետներ և խորհրդակցում էին ազգային կարևոր հարցերի մասին ժողովրդի ներկայությամբ: Բազիլիկ բառը հունարենից թարգմանաբար նշանակում է արքայի տուն։ Մեջբերված հատվածում կայսր բառի կիրառվածությունը հուշում է, որ օրինակը բերված է հունահռոմեական իրականությունից։ Բազիլիկ տեսակի հայկական տաճարներից են Ծիծեռնավանքը, Երերույքը (համացանցից գտնել համապատասխան եկեղեցիները): V դարի վերջերից տարածում են ստանում հայկական կենտրոնագմբեթ եկեղեցիները։ IV-IX դարերում կառուցված հայկական եկեղեցիներից են Էջմիածնի
Մայր տաճարը, Օձունի Սբ Հովհաննես եկեղեցին, Սբ Գայանե, Սբ Հռիփսիմե եկեղեցիները, Զվարթնոց տաճարը և այլն։ Հայկական եկեղեցիները հիմնականում բաղկացած են երեք մասից՝ խորանից, աղոթասրահից և գավթից.  Հայկական բոլոր եկեղեցիները կառուցվելուց հետո անպայման օծվում են։

Քանդակագործություն
V-IX դարերում հայկական քանդակագործությունը սերտորեն կապված է ճարտարապետության և հատկապես եկեղեցաշինական ճարտարապետության հետ։
Այս ժամանակաշրջանից հայտնի են բազմաթիվ պատկերաքանդակներ և հենց այս ժամանակաշրջանում է սկզբնավորվել հայկական արվեստի յուրահատուկ ճյուղը՝ խաչքարային արվեստը։ Խաչքարն ունի փրկագործության իմաստ և բնորոշ է միայն հայկական մշակույթին։ IV դարից Հայաստանում տարածում են գտնում թևավոր խաչերի քանդակները։ Հենց թևավոր խաչերից և Հայաստանում հնուց ի վեր կանգնեցվող կենաց ծառը խորհրդանշող կոթողներից է սկիզբ առնում խաչքարային արվեստը։ Խաչքարեր կանգնեցվել են տարբեր առիթներով, օրինակ՝
 որպես տապանաքար. եկեղեցու, այլ շինությունների կառուցման առիթով. որպես որևէ հաղթանակի նվիրված կոթող. անհայտ կորածներին և նահատակներին հիշատակելու առիթով և այլն: Խաչքարերն ավանդաբար անվանակոչվել են սրբերի անուններով։ IX դարից սկսած խաչքարային արվեստը բուռն զարգացման ժամանակաշրջան է մտնում։ Այն այսօր էլ լայն տարածում ունի Հայաստանում։ 

Օժանդակ աղբյուրներ

Անանիա Շիրակացի

Առաջադրանքներ

1.Կատարել փոքրիկ ուսումնասիրություն «Անանաիա Շիրակացին մեծ գիտնական » խորագրով:

2.«Մի վանքի պատմություն»/Կարծում եմ , ձեզանից յուրաքանչյուրը Հայաստանի վանքերով ճամփորդել է. ընտրում եք մեկ լուսանկար, ներկայացնում այդ վանքի ա.աշխարհագրական դիրքը, բ. պատմությունը, գ. ճարտարապետությունը/:

Առաջադրանք 2

Բանաստեղծական արվեստ
V-IX դարերից մեզ են հասել նաև բանաստեղծական արվեստի գեղեցիկ ստեղծագործություններ։ Այդպիսի ստեղծագործություններ են գրել Սահակ Պարթևը, Մեսրոպ Մաշտոցը, Մովսես Խորենացին, Դավթակ Քերթողը, Հովհան Մանդակունին, Կոմիտաս կաթողիկոսը։ Մեզ են հասել նաև կին հեղինակների ստեղծագործություններ, ինչպես օրինակ՝ Սահակդուխտ
Սյունեցու և Խոսրովիդուխտ Գողթնացու բանաստեղծությունները։ 

Տոմար
Տոմարը (օրացույցը) ժամանակի տևական հատվածները չափելու համար ստեղծված համակարգ
է, որ ծառայել է հիմնականում կրոնական տարբեր գործողությունների դիրքը ժամանակի մեջ որոշելու համար։ Հայաստանում տարբեր դարաշրջաններում կիրառվել են տարբեր օրացույցներ, որ ստեղծված են եղել իրենց ժամանակվա կրոնների պահանջներին համապատասխան։ Մեզ հայտնի հնագույն հայկական օրացույցը այսօր պայմանական անունով կոչում ենք «Նախահայկյան օրացույց»։ Դա կիրառվել է Հայաստանում ն.Ք. 9000 թ. մինչև ն.Ք. 2341 թ., երբ Հայկ
Նահապետի օրոք այն փոխարինվել է «Հայկյան» օրացույցով։ Թե՛ Նախահայկյան, թե՛ Հայկյան օրացույցներով տարեկան գլխավոր տոնը՝ Նավասարդը, նշվել է ամառնամուտից 8 օր առաջ (մեր այսօրվա օրացույցով՝ հունիսի 14-ին), և տոնի օրն էլ որոշվել է գլխավոր պաշտվող էակի աստղի առաջին ծագումը դիտելով։ Հայկյան օրացույցը, առանց էական փոփոխությունների, Հայաստանում կիրառվել է մինչև քրիստոնեության ընդունումը և դրանից հետո ևս շուրջ երկուսուկես դար։ Քրիստոնեության մուտքից հետո միառժամանակ Հայաստանում կրոնական կարիքների համար կիրառվել են տարբեր համաքրիստոնեական օրացույցներ, որոնցից վերջինը ավարտվել է Փրկչ. 552 թ.։ Հենց այդ ժամանակ էլ Հայոց կաթողիկոս Մովսես Եղիվարդեցու հանձնարարությամբ Մշո Սուրբ Կարապետ վանքի վանահայր Աթանաս Տարոնացին ստեղծում է առաջին ինքնուրույն հայկական քրիստոնեական զատկացուցակ-տոնացույցը, որի տարիների թվահաշիվն էլ հետագայում դառնում է Հայաստանում ամենալայն կիրառված թվականության համակարգը. այսօր դա հայտնի է Հայոց Մեծ (կամ Բուն) թվական անունով։
Դրա սկիզբը Փրկչ. 552 թ. հուլիսի 11-ն է։ Մեզ հասած գրավոր աղբյուրներում հաճախ դա կոչվում է պարզապես Հայոց թվական։ Հայոց Մեծ թվականից Փրկչ. թվականի անցնելու համար հարկ է Հայոց թվականին գումարել 551։ Օրինակ՝ Փրկչ. 1113 թ. մարտի 19-ին տեղի ունեցած Արևի խավարման մասին Հովհաննես Սարկավագը գրում է, որ դա եղել է. «Եվ էր բուն թվականն հայոց
ՇԿԲ(562)»։ 562 + 551 = 1113։

Արվեստի մյուս ճյուղերը
Հայկական ձեռագրերը զարդարված են մանրանկարներով։ Մանրանկարը փոքր չափի նկարչական
արվեստի ստեղծագործություն է ձեռագիր մատյաններում։ Մանրանկարչության շնորհիվ մատյանների թե՛ բովանդակային ասելիքը, թե՛ կառուցվածքային կերպը դարձել են առավել նպատակային ու գեղեցիկ։ Մանրանկարիչները, որ հայտնի էին «ծաղկողներ» անունով, ոչ միայն նկարչական արվեստի ներկայացուցիչներ էին, այլև ժամանակի ուսյալ մարդկանցից: Նրանք քաջատեղյակ էին այն մատյանի բովանդակությանը, որի համար մանրանկարներ էին
ստեղծում։ Քանի որ հայկական մատյանները ներկայացնում էին մարդկային իրողությունների և աստվածայինի միջև կապը, ըստ այդմ էլ ձևավորվում է վաղմիջնադարյան մանրանկարչության թեմատիկան, ոճը և գունային ներկապնակը։ Մանրանկարներում ներկայացված են նկարազարդումներ աստվածաշնչյան թեմաներով, սրբերի պատկերներ, արքայական
ընտանիքների պատկերներ, կարևոր պատմական իրադարձություններից դրվագներ և այլն։ Գեղարվեստական և իմաստային մեծ արժեք են ներկայացնում զարդանախշերը, առանձին տառերի ու գլխատառերի զարդապատկերները։ Մանրանկարչությունը յուրահատուկ պատկառանք է ներշնչում ու զվարթություն հաղորդում ձեռագիր մատյանների հետ առնչվող յուրաքանչյուր մարդու՝ իր թեմատիկայի, գունային ներդաշնակության և նախշերի շնորհիվ տրամադրելով ընթերցողին ուշադիր ընթերցանության։

Երգ պայծառացնող
Հոգով զվարճանում էին այնտեղ, ուր նա (Մաշտոցը)
կանգ էր առնում։ Նա պայծառացավ ոչ թե գինով, այլ ի
փառս և ի գովություն Աստծուն առաքված հոգևոր երգերով:
Կորյուն, Վարք Մաշտոցի

Հայկական ժողովրդական երգը ծագել է հնագույն ժամանակներում և արտահայտել է մարդկանց կենցաղը, աշխարհի, աստվածայինի մասին մարդկանց պատկերացումները։ Դրանք երգել են ինչպես աշուղները, այնպես էլ ժողովուրդը։ Սակայն մի բան է, երբ երգը արտահայտում է ազգային առանձնահատկություններ, զանազան պատկերացումներ՝ այդպիսով նաև սերնդեսերունդ փոխանցելով դրանք, մեկ այլ բան, երբ ձևավորում է այդ առանձնահատկություններն ու ճշգրտում պատկերացումները։ Հենց այդպիսի նշանակություն ունեցավ հայոց մեջ քրիստոնեական
հոգևոր երգը՝ սկսած IV դարից։ Արդեն գիտենք, որ մինչև հայոց գրերի ստեղծումը եկեղեցում սաղմոսները երգվում էին հունարեն կամ ասորերեն։ 405 թ. Մեսրոպ Մաշտոցի կողմից հայոց գրերի ստեղծումից հետո սկսվեց ոչ միայն այլալեզու հոգևոր երգերի ու սաղմոսների թարգմանությունը, այլև հենց իրենք՝ Ս.Մեսրոպ Մաշտոցը, Ս. Սահակ Պարթևը և նրանց աշակերտները, սկսեցին ստեղծել հոգևոր երգեր՝ շարականներ։ Հայոց լեզուն իր հնչյունային համակարգի շնորհիվ համարվում է երգեցիկ լեզու, ուստի կարճ ժամանակում ստեղծվեցին մեծ թվով շարականներ,
որոնք հասել են մեզ և մինչ այսօր էլ երգվում են եկեղեցիներում որպես աղոթք առ Աստված։

Արհեստներ
Արհեստագործությունը մարդկային գործունեության կարևորագույն տեսակներից է։ Դարեր շարունակ հենց արհեստագործության շնորհիվ է մարդկությունը կարողացել հոգալ ամենօրյա կենցաղում իրեն անհրաժեշտ իրերի առկայության կարիքը։ Այդ է պատճառը, որ արհեստավորները մշտապես հարգանք են վայելել հասարակության մեջ։ Վաղ միջնադարում ամենատարածված արհեստներից էր խեցեգործությունը, որ հայտնի է նաև բրուտագործություն և կավագործություն անուններով։ Խեցեգործ վարպետները պատրաստել են կենցաղում օգտագործվող մի շարք իրեր,
ինչպես օրինակ՝ ամաններ, կժեր, կարասներ և այլն։ Դարբնության շնորհիվ կենցաղում օգտագործվում էին մետաղյա իրեր ու պարագաներ։ Դարբիններն էին ստեղծում զինական պարագաներն ու զենքերը, ինչպես նաև գյուղատնտեսության և արհեստագործության մեջ կիրառվող մետաղյա գործիքները և գործիքների մետաղյա մասերը։ Հյուսնությունը հնարավոր
էր դարձնում փայտի և փայտյա իրերի կիրառումն ու օգտագործումը կենցաղում և աշխատանքային գործունեության մեջ։ Հայաստանում մեծ հռչակ էին վայելում քարակոփ վարպետները։ Նրանց կառուցած տաճարները, կամուրջներն ու հասարակական նշանակության
այլ շինությունները այսօր էլ զարմացնում են իրենց շինարարական վարպետությամբ։
Մեծ հռչակ են վայելել հայ արհեստավորների պատրաստած զարդերը։ Այս և այլ գործերի շնորհիվ նրանց հռչակը տարածված է եղել բազմաթիվ երկրներում։ Արհեստագործական իրերը վաղ միջնադարում շրջանառվել են հիմնականում փոխանակության միջոցով, այսինքն՝ փոխանակվել են արհեստագործական այլ իրերի կամ գյուղատնտեսական ապրանքների հետ։

Рубрика: Պատմություն, Uncategorized

Առաջադրանք,7-րդ դասարան, հոկտեմբերի 3-9ը

Առաջադրանք,7-րդ դասարան, հոկտեմբերի 3-9ը

Առաջադրանք 1

ՀԱՅՈՑ ԳՐԵՐԻ ԳՅՈՒՏԸ ԵՎ ԴՊՐՈՑԸ
Մարդը, աշխարհը և մշակույթը
Մարդը և մարդկային հասարակությունն իրենց կյանքը աշխարհում կարգավորելու համար կարիք ունեն կրթության, օրենքների, արվեստի, տնտեսության, քաղաքական կարգերի։ Մարդկանց ստեղծած և իմաստավորած բոլոր նյութական, մտավոր և հոգևոր իրողությունների համախումբը մեկ բառով անվանում ենք մշակույթ։ Նյութական մշակույթի իրողություններ են, օրինակ, աշխատանքային գործիքները, մտավոր մշակույթի իրողությունների օրինակներ են գիտական գիտելիքները, հոգևոր մշակույթի օրինակներ են ընկերասիրությունը, ազնվությունը։ Սակայն հարկ է նշել, որ մշակութային իրողությունները տարբեր պատճառներով կարող են լինել տարբեր որակի, պիտանի կամ անպիտան, լավ կամ վատ, վնասակար կամ կենարար։ Օրինակ՝ աշխատանքային գործիքը կոտրվելով՝ դառնում է անպիտան, թյուր գիտելիքը կարող է վնաս հասցնել որևէ ոլորտի, ասենք՝ տնտեսությանը, անազնիվ միջանձնային հարաբերությունները վատ կանդրադառնան տվյալ մարդկանց, հնարավոր է՝ նաև նրանց մերձավորների վրա։ Պատմությունից մեզ հայտնի են
նաև բազմաթիվ դեպքեր, երբ առանձին մարդիկ կամ ամբողջ հասարակությունը աղավաղել են մշակութային արժեքները՝ կործանարար վնասներ հասցնելով թե՛
իրենց, թե՛ այլոց։ Սակայն, ինչպես նշեցինք, մշակույթը ստեղծվում է մարդու և հասարակության կողմից սեփական կյանքը կարգավորելու նպատակով, իսկ վատ, թյուր, վնասակար բովանդակություն, կառուցվածք, ձև ունեցող մշակութային իրողությունները մարդու և
հասարակության կյանքն առավել բարեկարգ չեն դարձնում։ Ուստի մշակութային արժեք ստեղծելով՝ մարդը և հասարակությունը ձգտում են հնարավորինս կատարելագործել այն։ Մշակութային իրողությունները ստեղծվում են մարդու ֆիզիկական, հոգևոր և մտավոր ուժերի
համատեղ, փոխներգործուն աշխատանքի շնորհիվ։
Կախված այն հանգամանքից, թե նշված զորություններից որն է առավել էական տվյալ մշակութային իրողության՝ որպես այդպիսին կայացման համար, մշակութային իրողությունները բաժանում են՝ հոգեկերտ,
մտակերտ և ձեռակերտ խմբերի։ Օրինակ՝ աշխատանքային գործիքները՝ ձեռակերտ, ընկերասիրության դրսևորումները՝ հոգեկերտ, իսկ երկրաչափական թեորեմները՝ մտակերտ մշակութային իրողություններ են։
Մարդկությունը, այդ թվում և հայ ժողովուրդը, ստեղծել է բազմաթիվ մշակութային արժեքներ, որոնց շնորհիվ զարգացել և այժմ էլ զարգանալու հնարավորություն ունի յուրաքանչյուր հասարակություն, յուրաքանչյուր մարդ։ Հարկավոր է պարզապես ճանաչել և կրթվել դրանցով։ Մշակութային այն իրողությունները, որոնք ունեն այդպիսի արժեք, անվանում են համամարդկային։
Այս թեմայի շրջանակներում կծանոթանանք
V-IX դարերի հայոց մշակույթի մի շարք իրողությունների,կփորձենք ճանաչել դրանց յուրահատկությունը, բացահայտել համամարդկային նշանակությունը։
Ոսկեդարի հոգևոր նշանակությունը
301 թ. Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակվելուց հետո ավելի մեծ թափով շարունակվեց ժողովրդի շրջանում քրիստոնեության
քարոզչությունը, որ դեռևս առաջին դարում սկսել էին Ս. Թադեոսը և Ս. Բարդուղիմեոսը։ Ժողովրդի շրջանում քրիստոնեության տարածման գործը հեշտ չէր մի շարք պատճառներով: Գլխավոր դժվարություններից էր այն,
որ չկային հայոց լեզվի համար ստեղծված տառեր, գրային համակարգ։ Աստվածաշունչը, I-III դարերում եկեղեցու հայրերի կողմից ստեղծված գրականությունը թե՛ քարոզիչներին, թե՛ ժողովրդին հասնում էին հունարեն և ասորերեն։ Եթե անգամ քարոզիչների մի մասը կարողանում էր հասկանալ սուրբ գրվածքների բովանդակությունը, գավառներում ժողովրդի բացարձակ
մեծամասնությունը չէր հասկանում դրանց իմաստը, և հավատքը չէր ամրապնդվում նրանց մեջ։ Այս խնդիրը լուծվեց Ոսկեդարի գրավոր մշակույթի միջոցով։
Հայոց մշակույթի պատմության մեջ V դարը անվանում ենք նաև Ոսկեդար։ Ոսկեդարը հնարավոր դարձավ Մեսրոպ Մաշտոցի շնորհիվ։ Հենց նա նախաձեռնեց հայոց տառերի ստեղծման գործը և հաջողեց՝ հաջորդ սերունդներին հնարավորություն տալով ունենալու սեփական լեզվով գիր ու գրականություն։ Իր գործունեությունը սկսելով որպես զինվորական՝ Մեսրոպ Մաշտոցը հետագայում եղել է գրագիր, իսկ ապա` մոտ 395-396 թթ., դարձել հոգևորական։

Ծանոթացեք մեջբերված հատվածին՝ զուգահեռ
աշխատելով բերված պնդումների և հարցերի հետ։
Մեջբերված տեքստում ներկայացված է հոգևորական դառնալուց հետո Մեսրոպ Մաշտոցի և իր քարոզիչ-հավատացյալների գործունեության մի դրվագ։
Երանելին այնուհետև իր հավատացյալներին առավ,
գնաց իջավ Գողթնի անկարգ ու անխնամ թողած տեղերը։
Նրա առաջ դուրս եկավ նաև Գողթնի իշխանը, մի աստվածավախ և աստվածասեր մարդ, որի անունը Շաբիթ էր և հյուրամեծար հյուրընկալ լինելով՝ բարեպաշտությամբ սպասավորում էր Քրիստոսի հավատքի աշակերտների
կարգի համաձայն։ Իսկ երանելին իսկույն իր ավետարանական արվեստը բանեցնելով՝ իշխանի հավատարիմ օգնությամբ սկսեց քարոզել գավառում:
Բայց քանի որ հայոց լեզուն իր գրերը չուներ, աշակերտները մեծ դժվարություններ էին կրում ճշմարտության ավանդները յուրացնելիս։ Դրա համար երանելի վարդապետը, տարակուսելով իր առաքելության մեջ, ամենակարող Աստծուն ապավինեց, որ նա հայոց լեզվի գրեր
հայտնագործի, և գրեր ունենալով էլ թերությունը առավելության վերածվի։
Կորյուն, Վարք Մաշտոցի
1. Ուշադրությո՛ւն դարձրու տեքստի սկզբին։ Ի՞նչ
նկատի ունի Կորյուն պատմիչը՝ ասելով «Գողթնի
անկարգ ու անխնամ թողնված տեղեր»։
2.Տեքստում Կորյուն պատմիչը նշում է Գողթն գավառի իշխան Շաբիթի օգնության մասին։ Ինչո՞վ կամ ինչպե՞ս կարող էր նա օգնություն ցույց տալ Մեսրոպ Մաշտոցին։
3.Փորձեք բացատրել, թե ինչ դժվարությունների կարող էին հանդիպել աշակերտները, ինչի մասին նշված է երկրորդ տեքստում։
4. Մեկնաբանեք «թերությունը առավելության վերածվի» արտահայտությունը։

Առաջադրանք 2

Սահակ-Մեսրոպյան ազգապահպան գործիմեկնարկը
Համոզվելով, որ սուրբ գրվածքների հայերեն թարգմանության, սեփական գրով հոգևոր գրականության գոյության պարագայում քրիստոնեական արժեքների սերմանումը հայոց մեջ առավել դյուրին կլինի և կհաջողի նաև հետագա բոլոր սերունդների համար,Մեսրոպ Մաշտոցը Գողթնից վերադառնում է մայրաքաղաք Վաղարշապատ։ Այստեղ նա որոշում է ներկայանալ կաթողիկոս Սահակ Պարթևին և տեղեկացնել հայոց գրեր ստեղծելու, սուրբ գրվածքների և Աստվածաշնչի թարգմանության գործ սկսելու, դպրոցներ հիմնելու իր փափագի և մտադրության մասին։ Քանի որ առանց պետական-եկեղեցական աջակցության շատ դժվար կլիներ սկսել այդ գործերը, նա մեծ հույս ուներ,
որ կաթողիկոսը կաջակցի իրեն։ Սահակ Պարթևը ոչ միայն շատ է ուրախանում՝ լսելով Մեսրոպ Մաշտոցի մտադրության մասին, այլև խոստանում է աջակցել նրան ամեն կերպ՝ ասելով, որ ինքն էլ է մտահոգ սեփական գիր ունենալու ազգային կարիքով։ Կաթողիկոսը Մեսրոպ Մաշտոցի և նրա գաղափարի մասին
տեղեկացնում է նաև արքային՝ Վռամշապուհին։ Բնականաբար, Մաշտոցը շատ է ոգևորվում նման ընդունելությունից։ Սահակ Պարթևը Վաղարշապատում
կազմակերպում է մեծ ժողով, որին մասնակցում էին երկրի եպիսկոպոսներն ու վարդապետները, ինչպես նաև Վռամշապուհ թագավորն ու Մեսրոպ Մաշտոցը։
Այստեղ քննարկվում է հայոց ինքնուրույն գրային համակարգի՝ այբուբենի ստեղծման հարցը։ Ժողովի ընթացքում հայտնի է դառնում, որ Միջագետքի ասորի եպիսկոպոս Դանիելի մոտ կան հայոց լեզվի նշանագրեր։ Վռամշապուհ արքան հրամայում է անմիջապես գնալ և, ուսանելով այդ գրային համակարգը,
նշանագրերը բերել իր մոտ։ Մինչ այդ Մեսրոպ Մաշտոցին շնորհվում է վարդապետի աստիճան։ Շուտով նշանագրերը բերվում են Վաղարշապատ, և Մեսրոպ Մաշտոցն ու Սահակ Պարթևը սկսում են այդ գրային համակարգն ուսուցանել մանուկներին ու պատանիներին։ Որոշ ժամանակ անց, նրանք հայտնաբերում են, որ այդ գրային համակարգը մասամբ է համապատասխանում հայոց լեզվի հնչյունային և վանկային
համակարգի առանձնահատկություններին։ Որոշվում
է դադարեցնել այդ գրային համակարգի ուսուցումը և
փորձել ստեղծել նորը, որն ամբողջովին կհամապատասխանի հայոց լեզվին։ Սակայն, մինչ նոր այբուբեն ստեղծելու գաղափարի ամրապնդումը, Մեսրոպ
Մաշտոցը որոշում է իր մի խումբ աշակերտների հետ
անձամբ գնալ Դանիել եպիսկոպոսի մոտ։ Նա մտածում է՝ հնարավոր է՝ կան այս գրային համակարգին վերաբերող գիտելիքներ, որոնք իրենք չգիտեն, և այդ
պատճառով է, որ կարծում են, թե այդ այբուբենը թերի
է։ Այն գիտելիքները, որ նրան փոխանցում է Դանիել եպիսկոպոսը, նոր չէին, ուստի Մաշտոցը համոզվում է, որ այբուբենը հայոց լեզվին համապատասխանելու առումով իրոք թերի է։ Այսպիսով, Մեսրոպ Մաշտոցը վերջնականապես համոզվում է, որ հարկավոր է ստեղծել նոր
գրային համակարգ՝ այբուբեն, հայոց լեզվի համար։
Այս նպատակի իրագործման համար նա հանդիպում
է գրային համակարգերի գիտակների հետ, փորձում
նրանց օգնությամբ ստեղծել հայերեն գրեր։ Մասնավորապես, Դանիելին հանդիպելուց հետո նա իր հետ
մեկնած աշակերտներին բաժանում է երկու խմբի, մի
խմբին տալիս է հունական կրթության, մյուս խմբին՝
ասորական: Տեղեկանալով, որ Եդեսիա քաղաքում
Պլատոն անունով մի հեթանոս գիտակ կա, որը կարող
է օգնել իրեն, Մաշտոցը շատ է ուրախանում և որոշում է մեկնել Եդեսիա՝ հանդիպելու Պլատոնին։ Ներկայանալով Պլատոնին՝ Մաշտոցը պատմում է նրան
իր մտադրության և փափագի մասին՝ հայցելով նրա
օգնությունը։ Պլատոնը փորձում է օգնել Մաշտոցին՝
ստեղծելու հայերենի այբուբեն, սակայն էական ոչինչ
անել չի հաջողվում: Փորձելով որևէ կերպ օգտակար
լինել Մաշտոցին՝ Պլատոնը նրան տեղեկացնում է մեկ
այլ գիտակի՝ Եպիփանոսի մասին։ Մաշտոցը, Եպիփանոսին ուղղված նամակը ձեռքին, մեկնում է Փյունիկիա, որպեսզի հանդիպի նրան։ Հասնելով Փյունիկիա՝
Մաշտոցը մեծ ցավով տեղեկանում է, որ շատ կարճ
ժամանակ առաջ Եպիփանոսը վախճանվել է։ Այստեղ
Մաշտոցին հայտնում են Սամոսատ քաղաքում ապրող՝
Եպիփանոսի աշակերտ Հռոփանոս անունով գիտակի
մասին, ենթադրելով, թե նա կարող է օգնել այբուբեն
ստեղծել: Մեսրոպ Մաշտոցը գնում է Սամոսատ, հանդիպում Հռոփանոսին, սակայն վերջինս նույնպես չի կարողանում օգնել վարդապետին։
Այսպիսով, Մեսրոպ Մաշտոցի այս ջանքերը, պրպտում ները ցանկալի
արդյունք չեն տալիս, և նա հույսը դնում է հոգևոր ուժի կենտրոնացման, մտքի
զորեղացման վրա։ Մաշտոցը որպես ջերմեռանդ քրիստոնյա՝ հույս ուներ աստվածային զորության շնորհիվ ստեղծել
հայոց գրերը՝ այբուբենը, քանի որ համոզվել էր, որ այդ գործը բավական բարդ է
և դժվար իրագործելի։ Հայոց լեզուն, որ
այսօր էլ աշխարհի հնագույն լեզուներից
է, այդ ժամանակ (V դարում) արդեն ճոխ հնչյունային համակարգով և մեծ բառապաշարով լեզու էր, ուստի դրան համապատասխանող տառեր, գրային համակարգ ստեղծելու գործը, որքան կարևոր, նույնքան էլ
դժվար գործ էր։
Մարդու համար մեծագույն ուրախություն է
սեփական արդար ջանքերի պտուղները քաղելը:

Ինչպես երևում է մեջբերված հատվածից, Մեսրոպ
Մաշտոցն իր ունեցած անհաջողություններից հետո
ոչ թե հուսահատվեց կամ հիասթափվեց իր մտադրությունից, այլ որպես ջերմեռանդ քրիստոնյա՝ էլ ավելի մեծ հավատով լցվեց սեփական երազանքի
իրականացման նկատմամբ։


Որոշ ժամանակ անց՝ 405 թ., Մեսրոպ Մաշտոցը
կարողանում է ստեղծել հայոց գրերը։ Ահա թե ինչպես է այդ իրադարձությունը ներկայացնում Մովսես Խորենացին. «Եվ տեսնում է ոչ երազ քնի մեջ, ոչ
տեսիլք արթնության մեջ, այլ սրտի գործարանում նրա
հոգու աչքերին երևում է աջ ձեռքի թաթ` քարի վրա
գրելիս, այնպես, որ քարը գծերի հետքը պահում էր,
ինչպես ձյան վրա: Եվ ոչ միայն երևաց, այլև բոլոր գրերի հանգամանքները նրա մտքում հավաքվեցին ինչպես մի ամանում: Եվ աղոթքից վեր կենալով ստեղծեց
մեր նշանագրերը…»։ Այնուհետև հունական գրի մեծ
գիտակ Հռոփանոսի հետ համակարգելով և ձևավորելով այբուբենը՝ Մեսրոպ Մաշտոցը շարժվում է դեպի
Վաղարշապատ։ Բնականաբար, նա մեծագույն բերկրանք էր զգում, քանի որ քաղել էր իր արդար ջանքերի
պտուղները՝ կարողացել էր իրականացնել իր մտադրությունը՝ ստեղծելով հայոց գրային համակարգը։
Մեծագույն ուրախությամբ էին լցվել նաև կաթողիկոս Սահակ Պարթևի, Վռամշապուհ արքայի, բազում
նախարարների և բազմաթիվ այլ մարդկանց սրտերը։
Հենց վերջիններս էլ ընդառաջ դուրս եկան և, ջերմորեն դիմավորելով Մաշտոցին և իր աշակերտներին,
նրանց ուղեկցեցին դեպի քաղաք։
Գրերի ստեղծումից հետո Մեսրոպ Մաշտոցն իր
աշակերտների հետ սկսում է Աստվածաշնչի թարգմանությունը։ Աստվածաշնչի թարգմանությունն այնքան
հաջող է լինում, որ պատմիչների կողմից անվանվում
է «Թարգմանությունների թագուհի»։ Մեսրոպ Մաշտոցն ու Սահակ Պարթևը, բացի նրանից, որ բազմաթիվ մատյաններ են թարգմանում իրենց աշակերտների
հետ, նաև իրենք են գրում մի շարք հոգևոր ճառեր,
աղոթքներ, սաղմոսներ։ Այսպիսով, Մեսրոպ Մաշտոցի
շնորհիվ լրումի բերվեց մեր ազգային կարիքներից
մեկը՝ սեփական լեզվին կատարելապես համապատասխանող գրային համակարգի և հոգևոր գրականության ստեղծումը։ Հայ ժողովրդի հետագա պատմության ընթացքում ստեղծվեցին հայատառ բազում
հանճարեղ գրական ստեղծագործություններ, որոնք
թարգմանվեցին աշխարհի մի շարք լեզուներով՝ հարստացնելով համաշխարհային մշակույթը;

1.Ծանոթացեք մեջբերված հատվածին՝ զուգահեռ
աշխատելով բերված պնդումների և հարցերի հետ։
Մեջբերված տեքստում ներկայացված է Մեսրոպ
Մաշտոցի տրամադրվածությունը գրերի ստեղծումից
առաջ։
Եվ, երբ մարդկային հնարավորության նկատմամբ
հույսն իսպառ սպառվեց, նա թողեց բոլոր ջանքերը և
ամբողջ սրտով դիմեց Աստծուն, ապավինեց մշտապես
հաղթողին՝ ակնկալելով, որ իր փափագն իրականանա ոչ
թե մարդու ջանքով, այլ նրա առատ պարգևներով։
Միքայել Չամչյան, Հայոց պատմություն, Ա հատոր

2.Փորձի՛ր մեջբերվածտեքստում գտնել արված պնդումը հաստատող
տողերը։
Մեսրոպ Մաշտոցի վարքի պատմությունը հեղինակած նրա աշակերտ Կորյուն պատմիչը հաղորդում է,որ այս որոշումը կայացնելուց հետո՝ զուտ մարդկային
ջանքից հրաժարվելուց հետո, Մեսրոպ Մաշտոցը որոշ ժամանակով հեռանում է դեպի լեռներն ու քարանձավները, օրերն անց է կացնում ճգնակեցությամբ, մշտական աղոթքներով։
Ճգնակեցությունմենակեցություն։ Հասարակությունից առանձնացած որոշակի
ապրելակերպ,որի նպատակն է հասնել բարոյական կատարելության և Աստծու
հետ հաղորդակցության

Рубрика: Պատմություն

Առաջադրանք 2

Առաջադրանք 2

Մեծ Հայքը I դարի վերջից, մինչև IIIդարի սկիզբը

Արարատյան Դաշտի Խուլ քաղաքը վերածվեց մեծ քաղաքի Վաղարշապատ անունով

Ընտրվեցին մի քանի թագավորներ որոնց շարքում կար Հռոմի ծերակույտից մի Մարդ

Հայերը Հաղթանակ են տանում Լեռնային ցեղերի դոմ

Հայերը Ջախջախում են Հայաստան ներխուժած հռոմի զորքը

Ներկայացրեք Հայաստանում տիրող իրավիճակը Տրդատ Առաջինից հետո:

Սանատրուկ II-րդն է հաջորդում նրան

Երբ Հայկակն թագավորի և հռոմի կայսրի շփման մեջ տարաձայնություներ էն լինում սկսվում են պատերազմական իրավիճակ

Ներկայացրու Վաղարշ Առաջինի հիմնած քաղաքի մասին հետաքրիր տեղեկություններ:

Քաղաքը սկզբում լինում է փոքր բայց հետո հզորանում ամրանում և ստանում Վաղարշապատ անունը

Պատմել Խոսրով Առաջինի օրոք հայ-հռոմեկան հակամարտության մասին:

Հռոմեացկք ներխուջում էն հայաստան ձերբակալում Խոսրովին Ապպա Հայաստանը ջախջախ ում է հռոմեական զորքը բայց Խոսրավը բանտում մահանում է

Աղբյուրները՝ Հայոց պատմություն, /էջ 123-125/

Рубрика: Պատմություն, Uncategorized

Անֆիթատրոն-հին հունաստանում և հռոմումթաթերական ներկայացումների համար կառուցված կիսաշրջանաձև շինություն

Արենա-հին հռոմի անֆիթատրոների համար կառուցված ձվաձև հրապարակ

Արեոպագոս-բարձրագույն դատական և վերահսկող մարմին հին Աթենքում

Բազմաստվածություն-հեթանոսություն.Կրոնի ձև երբ մարդիկ երկրպագում են բազմաթիվ աստվածների և դասակարգում Դիցարանի տեսքով

Բարեփոխում(Բարենորոգում,ռեֆորմ)-հասարակական կյանգի կամ դրա որևե բնագավառի վերափոխում:նպատակն է զարգացում առաջացում ապահովելը

Բռնապետ(լատիներեն՝ դիկտատոր)-Անսահմանափակ իիշանություն ունեցող ղեկավար.Հին Հռոմում բռնապետը նշանակվում էր Սենատի կողմից արտակարգ իրավիճակներում

Բուրգ Եգիպտոսի փարավոների ամաւ կառուցված դամբարան

Գլադիատոր-Հռոմեական ստրուկ որին հատուկ վառժեցնում էին անֆիթատրոներում ում մենամարտերու համար

Զիկկուրատ-պաշտամունքաին շինուցյուն.Բաբելոներեն բառացի նշանակում է բառձունք:առաջինը կառուցել են հին միջագետքում Ք.ա. 3-րդ հազարամյակի վերջերում:Ներգևի մասից դեպի գագաթը բարձրանում էին հսկայական չափերի աստիճաներով,ամենավերևում տաճարն էր՝ Ասծու բնակատեղին

Ժողովրդավարություն(դեմոկրատիա)-կառավարման ձև

լակոտական ոճ-հնարավորինս քիչ բառերով միտքը բովանդակալից արտահայտելու ոճ:

Լեգոն-հին հռոմի բանակի հիմնական զորամիավորում կազմված շուրջ 6000 զինվորից

ծերակույտ(սենատ)-ավագանու ներկայացուցիչներից կազմված ժողով.հին հունաստանում և հռոմում օրենսդիր գերագույն մարմին

Հանրապետություն(լատիներեն՝ռեսպուբլիկա)-հանրային գործ պետության ձև որտեղ իշխանության բարձրագույն մարմիները կազմվում են ժողովրդի ընտրովի ներկայացուցիչներից

հռետոր-ճարտար տպավորիչ ազդեցիկ խոսել կարողացող մարդ՝ճարտասան

Կայս-հռոմեկան կայսրության միապետ,ծագել է Կեսարի անունից

կոնսուլ-հի հռոմի պետական բարձրագույ պաշտոն

Պրինցիպատ(լատիներեն ՝ առաջին)-հռովեական վաղ կայսրության դարաշրջանում ձևավորված կառավարման ձև «կողարկված միապետություն»

միապետություն-կառավարման ձև որի դեպքում իշխանությունը կենրոնացված է 1 անձի ՝ միապետի ձեռքում

ապտրիկ

պլեյբեյ

պրովինցիա (նահանգ)-հռոմեական կայսրության վառչական մեծ միավոր.լատիներեն՝ բառացի նշանակում է պարտված երկիր

Սատրաբպւթյուն -Աքեմենյան Իրանի վարչական միավոր

Սեպագիր-գրաին համակարգ որ առաջաց էլ է Ք.ա. 3-րդ 000-ի վերջում

վարնա

տիրան(բռնապետ)

Փարավոն

Рубрика: Պատմություն, Uncategorized

Առաջադրանք 2

Առաջադրանք 2

  • Կրոնը, հռոմեկան մշակույթը
  • Տալ «Կրոն» հասկացության բացատրությունը:

Կրոնը գրեթե նույն պաշտմունքն է գերբնական ուժերի հանդեպ ուղակի կա մի քանի պաշտմունք

  • Տալ «Հեթանոսություն» հասկացության բացատրությունը, ծագումը:

հնում մարդիկ չէին հասկանում տարբեր իրադարձություներ և մտածում էին որ ինչվոր մեկը գերբնական ուժերով է դա անում և Անուներ դնում ամեն մի իրադարձուցյուն մի անձնավորություն էր անում և նրանք ցանկանում էին մտնել աստվածների աչքը և ժեռտվապրինաշենյաներ էին անում որ աստվածը իրեն լավ աչքով նայի

  • Նկարագրել հին հավատալիքների ձևավորման պատճառները

հնում մարդիկ չէին հասկանում տարբեր իրադարձություներ և մտածում էին որ ինչվոր մեկը գերբնական ուժերով է դա անում և Անուներ դնում ամեն մի իրադարձուցյուն մի անձնավորություն էր անում և նրանք ցանկանում էին մտնել աստվածների աչքը և ժեռտվապրինաշենյաներ էին անում որ աստվածը իրեն լավ աչքով նայի

  • Ընտրել Հռոմեական աստվածություններից մեկը, նկարագրել, համեմատել հունական, հայկական տվյալ աստվածության հետ:
  • Քրիստոնություն. առաջացումը, տարածումը, նկարագրությունը
  • Ապագայում ձևավորվեց մի նոր պաշտմունք մարդիք պաշտում էին տիեզերքում գտնվող ամենահզոր ասծուն որը մարդկանց լավ է նայում և առաքել է իր միակ որդուն Հիսուս քրիստոսին որը մեզ ցույց կտա ճիշտ ճանապարհը
  • Հետաքրքիր փաստեր քրիստոնության հետ կապված:

Մարիամն ու Հովսեփը ստիպված եղան մինչև Բեթղեհեմ քայլել մոտ 150 կմ, որպեսզի մասնակցեն մարդահամարին: 

Հիսուսից հետո Դավիթը երկրոդն է Աստվածաշնչում հիշատակումների քանակով՝ 1118 անգամ: Սառան՝ Աբրահամի կինը, կանանց մեջ առաջինն է. Աստվածաշնչում նրա անունը հիշատակվել է 56 անգամ:

  • Համեմատել քրիստոնեությունը, հեթանոսությունը:

Քրիստոնեյության ժամանակ մարդիկ հավատում էին 2 մարդու ովքեր ունեն գերբնական ուժեր և նրանքեն ստեղծել մարդկանց կամ որ Հիսուս Քրիստոսը միակ ասծու որդին է:

Հեթանոսության ժամանակ մարդիք հավատում էին որ կան միքանի աստվածներ և նրանցից է կախված անձրև կլինի թե ոչ կամ կարկուտը բերքը կփչացնի թե աստված իրենց լավ աչքով կնայի

Իմ կարծիքով Քրիստոնեյությունը ավելի լավն է!

Աղբյուրները՝ Համաշխարհային պատմություն, համացանց

Рубрика: Պատմություն

Առաջադրանք 1

Առաջադրանք 1

Հռոմեկան կայսրության ծաղկումն ու անկումը

  • 1.10 նախադասությամբ հիմնավորիր Հռոմեկան կայսրության «ծաղկումը» ժամանակաշրջանը:

Այն ժամանակ մշակույթը վերելք ապրեց կառուցվեցին շենքեր և ճանապարհներ որնոն հեռավոր նահանգներն միացնում էին իրար Սահմաներին ապահով էր իսկ պաշտոնյաները լավ էին վերաբերվում մյուսներին

  • 2.Բնութագրիր Մարկոս Տրայանոսին որպես կայսր, իր քաղաքականությունը, գործունեությունը:

Նրա որոք հռոմեական կայսրությունը հասավ իր ռազական հզորության գագաթնակետին նաև հաղթանակներ տարավ բոլոր սահմաներում և ծնկի բերեց ամենա հզոր հակարակորդ պարթևստանին

  • 3.Բնութագրիր Մարկոս Ավրելիոսին որպես կայսր, իր քաղաքականությունը, գործունեությունը

Նա իմաստասեր էր և հմուտ պետական գործիչ նա մտածումեր անիմաստ է ընդլայնել տերությունը անհրաժաեշտ է ապահովել և բարեկեցել բնակիչների կյանքը

  • 4.Համեմատիր այս երկու կայսրերին:

իմ կարծիքով Տրայանոսն ավելի հզոր կայսր էր

Рубрика: Պատմություն

Առաջադրանք 2

Առաջադրանք 2

Հռոմեկան քաղաք-պետությունը Ք.ա. 5-3-րդ դարեր

Նկարագրել, համեմատել պատրիկների, պլեբեյների իրավունքները:

Մինչ մ.թ.ա. 451 թ. պատրիկները չէին կարող ամուսնանալ պլեբեյների հետ կամ պատրիկները կարող էին լինել պետական պաշտոն զբաղեցնող մարդ իսկ պլեյբեյները ոչ, պատրիկները կարողեին մասնակցել աշխարհարա ժողովներին իսկ պլեյբեյները ոչ:

Իսկ մ.թ.ա. 450 ից սկսած բոլորը հավասար էին

Տուր «հանրապետություն» հասկացության բացատրությունը:

Հանրապետությունը գրեթե նույն պետությունե բայց պետությունը ուղակի ժողովուրդ ու տարացքե ներկայացնում մի անվան տակ ապրող իսկ հանրապետությու նույն պետությունը ուղակի ժողովուրդը միավորվածեն և ունեն բանակ

Պատմիր հռոմեական բանակի կառուցվածքի մասին:

Բանակը ուներ 6000 զինվոր որոնք բաժանվում էին հարյուրյակների և պաշտպանում էին երկիրը (նրանք հզոր պարտաճանաճ և իմաստուն էին և այդ իսկ պատճառով հռոմը ուներ ահռելի ուժ)

Աղբյուրները’ Համաշխարհային պատմություն, էջ 110-114, համացանց

Հին Հռոմի պատմության արշալույսը․

Рубрика: Պատմություն

Առաջադրանք 1

Առաջադրանք 1

Առաջադրանք 1.

Հին Հռոմ

Նկարագրիր Ապենինյան թերակղզու աշխարհագրական դիրքը, բնակլիմայական պայմանները/Ճամփորդիր դեպի Իտալիա Google Maps ծրագրով :

Թերարակղզին գտնվում է Ալպենյան թերակղզին Եվրոպայում ամենամեծերիվ է նա Ալպեյնյան լեռներով բաժանվումեր մնացած եվրոպաից իսկ կղզու ափերը 3 կողմից վողողում էն միջերկրական ծովի ջրերը

Պատմիր Հռոմի հիմնադրման ավանդության մասին, ներկայացրու նաև քո հորինած ավանդությունը Հռոմի մասին:

Ըստ ավանդույթի Հռոմեոսը Տիբուսից ոչ հեռու 7 բլուրների վրա հավաքում է կղզում գտնվող տարբեր ցեղեր միավորում և անվանում հռոմ

Ես չեմ կարող մտածել Ավանդույթ

Ներկայացրու վաղ պատմական Հռոմի կառավարման համակարգը:

Թագավորներից հետո ժողովուրդը որոշեց այլևս ամբողջ երկրի կառավարությունը չտալ 1 հոգու ապպա ընտրեց երկու հոգու գլխավոր միքանի հարյուր հոգը միջին գլխավոր և սովորական ժողովրդին բայց եթե գլխավորը ասեր մի բան և դա դուր չգար մնացացին դա չէր մտնկ ուժի մեջ

Ներկայացրու քո վերաբերմունքը Սերվիոս Տուլիոսի բարենորոգումների մասին:

Ես չեմ կարող ասել ոչ եսպես պետք է աներ քանի որ ես կառավարումից բան չեմ հասկանում

Դիտել տեսանյութը. Древний Рим за 20 минут, պատասխանել հարցերին

ա.պատմել նոր բացահայտումների մասին

բ.ամենահետաքրքիր հատվածը

գ. նոր բառերի բացահայտում

Աղբյուրները՝ Համաշխարհային պատմություն, էջ 105-109, համացանց

Рубрика: Պատմություն, Uncategorized

Ալեքսանդր Մակեդոնացի Առաջադրանք 1

Առաջադրանք 1

Ալեքսանդր Մակեդոնացի

Փաստերով հիմնավորիր, որ Ալեքսանդր Մակեդոնացին հին աշխարհի մեծագույն գործիչներից է:

1.Նա ուներ լավ կրթություն և անկոտրուն կամք նա ավարտին հասցրեց պարսիկների դեմ պատերազմի դեմ նախապատրաստություները ապպա 40 000 անոց բանակով ներխուժեց Փոքր ասիա սկսելով նրա նշանավոր արևելյան արշավանքը Գրավեց գրեթե ամբողջությամբ փոքր ասիան Ապպա Փյունիկիան Եգիպտոսը և ասորիքը ապպա գրավեց Պարսկաստանը Ապպա Արևելքը ընդհուպ մինչև հունաստան

Ներկայացրու Ալեքսանդր Մակեդոնացու մահից հետո նրա ստեղծած աշխարհակալ տերության տրոհման պատճառները:

Նրա Երկրի զորավարները սկսեցին կռվել և պայքարել միմիանց դեմ գահի համար և երքիրը տրոհվեց

Տալ «Հելլենիստական մշակույթ» հասկացության բացատրությունը:

Հելիական տիրակալները մշակույթը ծառայեցնում էին հպատակներին միավորելի և իրենց երկիրը ամրապնդելու նպատակով

Պատմել հելլենիստական մշակույթի կենտրոնների , նրանց նվաճումների մասին:

Ալեքսանդրիան-(այնտեղ կային բազմաթիվ մաթեմատիկներ քանդակագործներ և գիտնականեր և կար մուսեյոնը Մուսաների ըաճարը այնտեղի գրադարանում 500000 ձեռագիր պապիրուս)

Պերագմոնը-(Համանուն թագավորության մայրաքաղաքն էր գտնվում էր Արևմուտքում Ք.ա. 3 դարի վերջերին այնտեղ հիմնվեց ակադեմիա և գրադարան 300000 ձեռագրով)

Անտիոքում Նույնպես կային գիտնականեր մաթեմատիկոսներ այնտեղ կար մեծ քանակությամբ գիտական և գեղարվեստական գրականություն

Ներկայացնել Ալ. Մակեդոնացու օրոք տեղի ունեցող կարևոր իրադարձությունների ժամանակագրությունը:

Մ.թ.ա. 336-թագադրվում է

Մ.թ.ա. 334 40 000 անոց բանակով ներխուժում է Փոքր Ասիա

Մ.թ.ա. 331- Գավգամելայում ջախջախվում է պարսկական բանակը և մայրաքաղաքը քանդռտվում է և կողոպտվում

Մ.թ.ա. 325-Ալեքսանդրը գրավում է Փոքր Ասիան, Փյունիկիան, Եգիպտոսը և Ասորիքը

Աղբյուրները՝ Համաշխարհային պատմություն , էջ 91-101,

Рубрика: Պատմություն

Առաջադրանք, 6-րդ դասարան, փետրվարի 14-20-ը

Առաջադրանք, 6-րդ դասարան, փետրվարի 14-20-ը

Առաջադրանք 1.

Մեծ  Հայքի թագավորությունն Արտավազդ 2-րդի օրոք:Արտաշեսյան վերջին գահակալները:

Առաջադրանք 1

Համեմատել Արտավազդ Բ-ի և Արտաշես Բ-ի գործունեությունը.

Արտավազդ բ -ք. ա. 55-34

ուեցել է հիանալի կրթություն

Տեղեկություն

։ Հաջորդել է հորը՝ Տիգրան Մեծին։ Ժառանգել է կայացած պետություն, զարգացած ենթակառուցվածքներ և մարտունակ բանակ։ Արտավազդը գահ է բարձրանում պատմական դժվարին ժամանակահատվածում, երբ միմյանց դեմ շարունակաբար հակամարտում էին Հայաստանի արևմտյան և արևելյան հարևանները՝ Հռոմեական հանրապետությունն ու Պարթևական թագավորությունը։ Արտավազդը, հոր օրինակով, սկզբնապես փորձում է պահպանել դիվանագիտական հավասարակշռությունը, սակայն աշխարհաքաղաքական նկատառումներից ելնելով՝ ստիպված է լինում ապավինել Արտաշատի դաշնագրով ստանձնած պայմանագրային պարտավորություններին

Արտաշես բ

Ք.ա. 30-20

հարստությունից, Արտավազդ Բ–ի որդին։ Հոր և եղբայրների գերեվարությունից հետո Արտաշեսը ռազմական դաշինք է կնքել Պարթևաց Հրահատ IV թագավորի հետ և օկուպացված Հայաստանից արքունի զորագնդով քաշվել Պարթևաստան։ Օգտվելով հռոմեական զորավարներ Օկտավիանոսի և Անտոնիոսի միջև մ.թ.ա. 31-ին ծագած պատերազմական իրադրությունից՝ Արտաշեսը հայկական ուժերով նախ հարձակվել է Անտոնիոսի դաշնակցի՝ Ատրպատականի թագավոր Արտավազդ Մեդացու վրա։ Վերջինս պարտվել է և փախել Օկտավիանոսի մոտ։ Այնուհետև Արտաշես Բ մտել է Հայաստան, պարտության մատնել այնտեղ գտնվող հռոմեացիներին և հաստատվել հայրենական գահին։ Նա Հայաստանին է միացրել նաև Ատրպատակարանը։ Մ.թ.ա. 29-ին Արտաշեսը դեսպանություն է ուղարկել Հռոմ և պահանջել ազատել եղբայրներին՝ Տիգրանին ու Արտավազդին, որոնք Ակտիումի ճակատամարտից հետո Եգիպտոսից Հռոմ էին տարվել։ Արտաշեսը չի ցանկացել, որ հայ արքայազունները հռոմեական դաստիարակություն ստանան և դիվանագիտական զենք դառնան թշնամու ձեռքինջհե շ

բայց նրան բախտ չի վիճակվել արշավել դեպի հռոմ

  • կառավարման թվականները
  • ներքին քաղաքականությունը
  • արտաքին քաղաքականությունը
  • ժամանակագրությունը

Պատմել/գրավոր/ Արտաշեսյան վերջին արքաների մասին:

Արտաշես Բ 30-20

Արտավազդ Բ 55-35

Տիգրան մեծ 95-55

Ներկայացնել Արտաշեսյան արքայատոհմի կործանման պատճառները:

Ք. հ. 1 թվականին պատերազմի ժամանակ Արտաշես բ-ն զոհվեց իսկ կինը գահից հրաժարվեց և այտպես տոհմը կործանվեց

Աղբյուրներ՝ Հայոց պատմություն, դասագիրք 6-րդ դասարան, էջ 105-111, համացանց