Рубрика: հայոց լեզու 7, Գրականություն 7, Uncategorized

Անձրևոտ Տավուշում 12.05.2023-14.05-2023

Անձրևոտ Տավուշում

Ուրբաթ օրը առավոտյան մենք՝ ճամփորդներս, ուղևորվեցինք դեպի Տավուշի մարզ: հավաքվեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում, այնուհետև մասնակցեցինք ժամերգությանը և ճանապարհվեցինք:Ճանապարհին  կանգառներ ունեցանք, առաջինը Սևանի ափն էր, հետո կանգնեցինք Դիլիջանում, Ջուխտակ վանք չկարողացանք բարձրանալ, մեքենա էր փակել ճանապարհը և աշխատանքներ էին կատարում: Ասեմ, որ ամբողջ ճանապարհին անձրևը չէր դադարում: Հասանք Իջևան, անձրևը դադարեց, և մենք ճանապարհին մտանք Դենդրոպարկ: Դենդրոպարկում մոտ 5000 ծառատեսակ, թփեր ու բույսեր կան, որոնք շատ յուրահատուկ էին:
Հասանք հյուրանոց, արդեն երեկո էր, ընթրեցինք, խաղացինք տարբեր խաղեր մինչև ուշ, հետո քնեցինք:


Հաջորդ օրը նախաճաշից հետո գնացինք Մակարավանք: Մակարավանքում էլի եմ եղել, այնտեղ երգեցինք, քայլեցինք վանքի շուրջը, տիկին Կարինեն պատմեց վանքի պատմությունը:
Հետո վարար անձրև սկսվեց, և մենք մի կերպ հասանք մեքենային ու տեղավորվեցինք, եկանք հյուրատուն, լավ թրջված էինք, փոխվեցինք, չորացանք և գնացինք ճաշելու; Ճաշից հետո դուրս եկանք զբոսնելու քաղաքում, Իջևանը շատ սիրուն ու շատ մաքուր էր, Աղստև գետը այն բաժանում էր երկու մասի, գետը շատ վարար էր:
Երեկոյան ընկեր Կարինեի և ընկեր Արևիկի հետ կազմակերպեցինք քննարկումներ, որոնք շատ արդյունավետ և հետաքրքիր էին:

Երրորդ օրը առավոտյան տիկին Կարինեն մաքրության ժամ հայտարարեց, և մենք մաքրեցինք մեր սենյակները, հավաքեցինք իրերը:
Նախաճաշից հետո ճանապարհվեցինք դեպի Գոշավանք: Եղանակը պարզ էր, Այնտեղ շատ մարդիկ կային, որոնք մասնակցում էին պատարագին, մենք ևս մասնակցեցինք, ստացանք օրհնություն և շարունակեցինք մեր ճանապարհը դեպի տուն: Ճանապարհին դարձյալ անձրև սկսվեց և ուղեկցեց մինև Երևան: Չնայած վատ եղանակին, մեր ճամփորդությունը գերազանց անցավ:

Рубрика: հայոց լեզու 7

Մակբայ, 26.04

Մակբայ, 26.04

Մակբայները արտահայտում են գործողության հատկանիշ, ցույց են տալիս տեղ, ժամանակ, ձև, չափ ու քանակ:Լինում են՝ 
ձևի՝ արագ, արագ-արագ, արագորեն, արտաքուստ, բարեկամաբար, բարոյապես, բացեիբաց, գործնականորեն, գիտակցաբար, դանդաղ, դանդաղորեն, զույգ-զույգ,  իսկույն, լրջորեն, խստիվ, կամաց, կամաց-կամաց, մեկ-մեկ, հազիվհազ, հանկարծ, հապճեպ, հիմնովին, հոտնկայս, հետզհետե, հօգուտ, ձեռաց, մեղմիվ, մեն-մենակ, մերթընդմերթ, մեղմիվ, միասին, միանգամայն, միաձայն, ներքուստ, շարունակ, շտապ, ջոկ-ջոկ, սրտանց, ի սրտե, ուշի-ուշով (ուշիուշով), քաջաբար, փոխեփոխ և այլն։

ժամանակի՝ այժմ, արդեն, այլևս, այսուհետև, այնուհետև, այսօր, ամսեամիս, առայժմ, առհավետ, առմիշտ, ապա, գիշեր-ցերեկ, դեռ, դեռևս, երբեք, երեկ, ընդմիշտ, ժամ առ ժամ, ժամանակ առ ժամանակ, հար, հավետ, հավիտյան, հետագայում, հետո, հիմա, հնուց, հնում, մանկուց, միշտ, մշտապես, նախ, նախապես, նախօրոք, ներկայումս, շուտ, շուտով, վաղ, վաղը, վաղուց, վաղօրոք, վերջերս, վերջիվերջո, տարեցտարի, րոպե առ րոպե, ուշ, ցարդ, ցայժմ, ցմահ, օրըստօրե, օրեցօր, օր օրի և այլն։

տեղի՝ ամենուր, ամենուրեք, այլուր, բերնեբերան, դեմառդեմ, դեմ դիմաց, դեսուդեն, դեմ հանդիման, դռնեդուռ, գյուղեգյուռ, երկրեերկիր, հետ, ընդառաջ, հեռու, հեռու-հեռու, մեջտեղ, սարնիվեր, վեր, վար, վերուստ, տեղ-տեղ և այլն։

չափի՝ ամենևին, ամբողջովին, ավել, ավելի, ավելի ևս, առավել, առավելապես, բավականին, բավական, բազմիցս, բնավ, բոլորովին, գերազանցապես, գրեթե, դարձյալ, եռակի, երիցս, է՛լ ավելի, ընդամենը, լիովին, կիսով չափ, կրկին, կրկնակի, հազիվ, հաճախ, հաճախակի, համարյա, մասամբ, մասնակիորեն, մեկ-մեկ, մեկիկ-մեկիկ, մոտավորապես, նորից, շատ, շատ-շատ, չափազանց, սակավ առ սակավ, փոքր առ փոքր, փոքրիշատե, քիչ-քիչ և այլն։

Ընդհանրական՝  որոնք տարբեր տեքստերում տարբեր իմաստներով կարող են հանդես գալ. առաջ, անընդհատ, անմիջապես, արտաքուստ, ներքուստ, դեմ դիմաց, իսկույն, հաճախ, շարունակ, միանգամայն, ստեպ-ստեպ և այլն։

Առաջադրանքներ:

1. Դուրս գրել մակբայները և որոշել տեսակը:

Մարդկությունը վերջերս ամեն ինչ չէ, որ իմանում է իր մոլորակի մասին:

Մինչև հիմա հայտնաբերում են դամբարաններ ու քաղաքներ:

Մոտ ժամանակներս կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ նորածին երեխաները չեն սիրում ջազը և սիրով լսում են քնքուշ երաժշտություն:

Ճապոնական մի ընկերություն ուր որ է սկսելու է գրպանի հեռուստացույցների արտադրություն:

Սարքերն ասում էին, որ այսօր պիտի ուժեղ երկրաշարժ լիներ:

Զարմացած թագավորը դանդաղ նստեց գահին:

Սոված առյուծները զույգ-զույգ կանգնեցին նրա գահավորակի մոտ:

Օդը կամաց-կամաց սկսեց սառչել, անձրևը հորդացավ:

Նրանք ընկերներ էին և միասին շատ դժվար ճանապարհ էին անցել:

Զինվորները հրամանատարի կենացը հոտնկայս էին խմում:

Մի ուլիկ ժայռից ցած ընկավ:

Փահլևանները գյուղեգյուղ ընկած՝ ելույթներ էին ունենում:

Կամակոր տղան դեսուդեն շպրտեց խաղալիքները:

Հանրապետությունում տեղ-տեղ սպասվում են տեղումներ:

Գզիրն ընկավ դռնեդուռ, էլ չթողեց տուն-կտուր:

Թափառաշրջիկը ամբողջովին թրջվել էր անձրևից:

Նա հաճախ է դասից բացակայում:

Աշակերտները իսպառ մոռացել են գիրք կարդալը:

Նրա ձայնը գրեթե չէր լսվում:

Լևոնին ամենևին չէր հետաքրքրում ուրիշի ասածը:

2.Հետևյալ մակբայները գործածեք բայի հետ։

Քաջաբար- Հաղթեց

աստիճանաբար- սովորեց

օրեցօր-մեծացավ

խորապես-նեղացավ

շարունակ-լռեց

կուզեկուզ-քայլեց

հավիտյան-հաստատեց

սրտանց-շնորհավորեց

գյուղեգյուղ-ընկավ

լռելյայն-

բերնեբերան-տարածվեց

արագ-արագ-տարածվեց

վերջնականապես-համոզվեց

հոտնկայս-ծափահարեց

ներքուստ-հպառտացավ

շատ-շատ-ուրախացավ

Մակբայ կազմող ածանցները կոչվում են մակբայակերտ ածանցներ:
Մակբայակերտ են հետևյալ ածանցները։

-(ա)բար -աստիճանաբար

(ա)պես -նմանապես

-(ա)վարի -մարդավարի 

-իվ- խստիվ

-ովին -գլխովին

-որեն -մեղմորեն

-ուստ -վերուստ

Առաջադրանք: Վերը նշված շարքերում ավելացնել ևս երկուական ածանցավոր մակբայ:

Рубрика: հայոց լեզու 7, Uncategorized

Գործնական աշխատանքներ, 07,04

Գործնական աշխատանքներ, 07,04

1. Գտիր տրված բառերի հնչյունափոխված արմատների անհնչյունափոխ ձևերը:

Թզուկ- թիզ
խճավազ-խիճ
մշտադալար-միշտ
հրանման-հուր
հուզական-հույզ
փշրանք-փշուր
կրթասեր-կիրթ
ձիթապտուղ-ձեթ
մրջնաբույն-մրջյուն
խնկաման-խունկ
կրաման-կիր
բնավեր-բուն
ալրափոշի-ալյուր

2. Որտեղ անհրաժեշտ է, գծիկի փոխարեն գրիր հ տառը:

Անշնորհք, խոր-ուրդ, նիրհել, նժդեհ, նշխար-, խոնարհվել, նախագահ, ընդ-առաջ, արհեստ, ընդհամենը, ընդհանուր, օրհնություն, արհամար-ել, հայթհայթել, ապաշխար-ել, աշխար-ակալ:

3. Բառաշարքում ընդգծել բայերը՝ 8 բայ:

Արևագալ, թնդալ, ցախավել, զգալ, բղավել, ջահել, հմայել, ավել, շողալ, ձնհալ, շրխկալ, կոշկաթել, ծավալ,  գդալ, սխալ, համակարգել, հողմարգել, ծամթել, ճնշել, անվայել:

4. Կապակցության իմաստը արտահայտիր գոյականով:

Բարին կամեցող- բարեկամ
բլուրների շարք-բլրաշարք
գարու հաց-գարեհաց
երթևեկության ուղի-երթուղի
զենք կրող-զինակիր
զույգերով պար-զուգապար
ժամանակ անցկացնելը-ժամանց
դեմքի նկար-դիմանկար
չմուշկներով վազելը-չմշկավազք
պատվեր տվողը-պատվիրատու
լուր բերողը-լրաբեր

5.Բառաշարքում առանձնացնել 5 թվական:
Քառապատիկ, զրովաթսունմեկերորդ, եռակի, տասներկու-տասներկու, յոթական, ությնյակ, չորսբոլորը, երկու հինգերորդ, միավոր:

6. Բառաշարքում ընդգծել հինգ ածական:

Խոշոր, անձրև, անտառ, քնքուշխեղճ, աղանձ, բարձր, պաստառ, բողոք, արգավանդ:

7. Բառաշարքում առանձնացնել գոյականներն ու ածականները:

Երջանիկ, ավանդ, բլիթ, չքնաղ, տխուր, բոբիկ, հողակոշտ, գեղեցկություն, սիրելի, հարազատ, գորգ, դատարկ, աղմուկ, կարմրավուն, հայրենիք, մայրենի:

8.Հետևյալ բառերից սոսկական` ան, են, ն, չ ածանցների օգնությամբ կազմիր ածանցավոր բայեր:
Ծեր-ծերանալ
հարց-հարցնել
կիպ-կպնել
մահ-մահանալ
գեղեցիկ-գեղեցկանալ
վախ-վախենալ
մոտ-մոտենալ
բազում-բազմանալ
կանգ-կանգնել
կույր-կուրանալ
ոչինչ-ոչնչանալ
ուրախ-ուրախանալ
առաջ-առաջանալ

9.Տրված բայերը ածանցման միջոցով դարձնել բազմապատկական, ( ատ, ոտ կոտ, տ)
Մրոտել
պատռոտել
ցատկոտել
կտրատել
նստոտել
պոկոտել
կոտրատել
թռչկոտել
խոցոտել
մորթոտել
գրոտել

10.Տրված բայերը ածանցման միջոցով դարձնել պատճառական,(ացն, եցն, ցն)
Պայթել-պայթեցնել
նստել-եցնել
խմել-եցնել
խոսել-եցնել
հիշել-եցնել
հագնել-ցնել
իջնել-եցնել
քնել-ացնել
մեծանալ-ացնել
փախչել-ցնել
դողալ-ցնել
խաղալ-ացնել
վախենալ-եցնել
թռչել-ցնել
ծիծաղել-եցնել
փայլել-եցնել
առաջանալ-ցնել
կարմրել-եցնել
կատաղել-եցնել

Рубрика: հայոց լեզու 7

236,237,239

  1. Ընդգծված պատճառական բայաձևերը փոխարինի՛ր հոմանիշներով:

հասկացրեց տվեց, որ ինքն այլևս չի հավատում նրա խոսքին:
Հրեշին միայն իր հաստատակամությամբ ու համառությամբ հեռացրեց տվեց այդ կողմերից:
տեղեկացրեց, որ շուտով գալու է:
հասկացրեց, որ այլևս չի ուզում խոսել:
Վտանգի մասին բոլորին տեղեկացրեց, որ քաղաքից հեռու չգնան:

  1. Սխալ կազմած պատճառական ձևերը դո՛ւրս գրիր և ուղղի՛ր:

Վախեցնել տալ, խոսել տալ, բարկանալ տալ, համոզեցնել, ապրեցնել տալ, ներեցնել, փրկեցնել, նախանձել տալ, թվացնել, փայլեցնել, բանեցնել տալ, հայտարարել տալ, անել տալ, ցավեցնել տալ, ափսոսել տալ, սիրել տալ, մտածեցնել, ճանաչեցնել, պայթեցնել տալ, խնդրել տալ:e

239.Նախադասությունները ժխտական դարձրո՛ւ:
Կաքավաբերդի գլխին տարին բոլոր ամպ չի նստում:
Կաքավաբերդի բարձունքի միակ ծաղիկը ալպիական մանուշակն չէ:
Գունավոր բզեզին մանուշակը ճոճք չէ թվում:
Պարիսպների գլխին ցինն ու անգղը բույն չէին դրել:
Ներս չմտնողն իմ մայրն չէ:
Քաղցած այծը նույնիսկ ամենաուղիղ ծառն չի բարձրանա:

Рубрика: հայոց լեզու 7

Գործնական աշխատանք, 03.04

Գործնական աշխատանք, 03.04

1․Փակագծերում տրված տարբերակներից ընտրիր ճիշտը՝:
Այդպես արեց այն (հույսով, հուսով), որ հաջողության կհասնի։ 
2․ Նա ունի (առաջվանից, առաջուց) ավելի լավ տեսք։ 
3․ Մի շուն գտանք, որ փախել էր իր դաժան (տերից, տիրոջից)։ 
4․ Ձմեռ պապը հանեց իր պարկի (տփերից, տուփերից) մի քանիսը և բաժանեց երեխաներին։

2.Տրված բառերից առանձնացրու 4 բարդ բառ՝ թեյատուփ, գորգածածկ, սևքարեցի, միանգամյա, կերակուր, կոճղասունկ, սևծովյան, քառասուն, տասնօրյակ:

3.Բաց թողած տեղում գրիր է կամ ե:
Մանրէ, հետմիջօրե, անէանալ, այժմէ ական,Սևանհէկ, ծովեզր, հրեշ, գոմեշ, նախօրե, մանրէ եաբան, հնէագետ, անէություն, ջրէջք, ամենաէական, դողերոցք, երբևե:

4. Բաց թողած տեղում գրիր օ կամ ո:

արծաթազօծ, պնդօղակ, գիշերուզօր, ընդօրինակել

միջօրեական, յուրօրինակ, նորօրյա, արջաորս

հակաօդային, անոթևան, առօրյա, ովքեր

փոխօգնություն, օրեօր, ապորինի, պարզորոշ

5.Ո՞ր դարձվածքի դիմաց գրվածը նրա իմաստի ճիշտ բացատրությունը չէ․

գլուխ խոնարհել- հնազանդվել, ենթարկվել

բախտ վիճակվել-հաջողություն ունենալ, լավ բանի հանդիպել

դպրոց անցնել- կենսափորձ՝ հմտություն ձեռք բերել

տեղի տալ- առիթ տալ, պատրվակ հանդիսանալ

Рубрика: հայոց լեզու 7

Բայ, գործնական աշխատանք, 17.03

1.Ընդգծիր բայի 5 անդեմ ձև կամ դերբայ:
ա) ծավալ, ողբալ, ձնհալ, հոգալ, թնդալ, զուլալ, քանդող, նվագելիս
բ) դավել, խոցեն, լարած, թվեմ, կարի, սլանալ, աշխատելիս, կարդացած
գ) ողբաց,) հարբած, դարձված, տարած, կասկածող, ելնել, անցկացան, դարձած:

2. Ընդգծիր 5 դիմավոր բայ:
ա) կուտեմ, խոհեմ, լսեմ, վազի, մորի, մարի, ավերեց, վսեմ:
բ) գնաց, քնած, ելնես, նվագող, խրախուսեմ, պատմեցիր, բռնկվող, լսեմ:

3. Ընդգծիր 5 հարակատար դերբայ:
ա) երգող, գրկած, նստոտել, բազմած, հանգած, վարկած, հրավիրված, գործած
բ) տխրամած, քնած, բարձած, համատարած, փտած, հասարակած, կռված, ծաղկած:

4.Ընդգծիր 5 ենթակայական դերբայ:
ա) փոքրացող, կարճափող, շոշափող, տապալող, անսքող, հազացող, փախչող, սևաքող
բ) քանդող, դոնդող, ծաղկող, ավետող, եռակող, ստող, ծակող, այգացող:

5. Ընդգծիր 5 համակատար դերբայ:
Պաշտելիս, ասուլիս, ցնծալիս, կռվելիս, ավետիս, մոտենալիս, պտղամիս, պատասխանելիս:

Рубрика: հայոց լեզու 7, Uncategorized

Գործնական աշխատանք

200.Կետերի փոխարեն պահանջված ձևերով գրի՛ր փակագծում դրված բայերը: Երքելիսձայնը գլուխն էրգցում: (երգել- ե՞րբ)
Ձիու սիրտը պայթել էր քուռակի համար վախենալուց : (վախենալ-ինչի՞ց)
Թեյը տանելիս թափեց: (տանել-ե՞րբ)
Կենսախինդ մարդիկ վախենում են լուրջ կամ տխուր կամ ծանր երևալուց: (երևալ-ինչի՞ց)
Ու Մոսկվա գնալուց առաջ մի երկու օրով ման է գալիս հարազատ վայրերում: (գնալ-ինչի՞ց)
Մեղրը լցնելիս մի կաթիլ գետին թափեց: (լցնել-ե՞րբ)

201.Փակագծում դրված բայերը կետերի փոխարեն գրի՛ր պահանջված ձևով:
Այդ նամակը կարդալուց նա գունատվեց: (կարդալ-ե՞րբ)
Ամբողջը երեկո կարդալուց հոգնած՝ դուրս եկավ զբոսնելու: (կարդալ -ինչի՞ց) Այդ տունը կարդալուց սպասում էր որդու վերադարձին: (կարդալ -ե՞րբ)
Չգիտես ինչու, վախենում էր վերջին կամուրջը մինչև վերջ կառուցելուց: (կառուցել -ինչի՞ց)
Ականջները դժժում էին ամբողջ օրն այդ աղմուկը լսելուց: (լսել -ինչի՞ց)
Իրիկնապահին տուն դառնալիս մի անգամ էլ հիշեց խոստումը: (դառնալ-ե՞րբ)
Վիրավորվել էր ընկերոջ՝ առանց պատճառի հետ դառնալուց : (դառնալ -ինչի՞ց)
Վրա-վրա հիվանդանալուց նիհարել էր: (հիվանդանալ -ինչի՞ց)
հիվանդանալիս միշտ էլ նիհարում է: (հիվանդանալ -ե՞րբ)

  1. Գտի՛ր, թե ընդգծված բառաձևերը ե՛րբ են սխալ և երբ` ճիշտ: Ուղղի՛ր սխալ ձևերը:
    Գնալուց մի անգամ էլ պատվիրեց զգույշ լինել:
    Քո գնալիս հետո հյուրեր եկան:
    Այդ աղջկան փրկելիս քիչ էր մնում ինքը խեղդվեր:
    Մարդու կյանքը փրկելուց բարի գործ կ՞ա:
    Շտապելիս ամեն ինչ գցում էր ձեռքից:
    Շտապելուց ինչ-որ մեկը կանգնեցրեց նրան:
    Հոգնել եմ նույն բանն անվերջ ասելուց:
    Այդ ասելիս հանկարծ գլխի ընկավ, որ մոռացել է գլխավորը:
    Հեռանալիս հիշեցրեց իր հրավերն ու խնդրանքը:
    Հեռանալուց հոգնել եմ, ուզում եմ բոլորիդ միասին տեսնել:
    Ուշադիր դիտելիս վրան ճեղք կնկատես:
    Դա դիտելուց հետո էլ ոչինչ չեմ ուզում տեսնել:
Рубрика: հայոց լեզու 7

Բայեր, 06.03

Առարկայի գործողություն կամ եղելություն ցույց տվող բառերը կոչվում են բայ;
Գործողություն ասելով հասկանում ենք առարկայի մի բան լինելը:
Օրինակ՝ Անձրևը լվանում է բոլոր հետքերը:
Եղելություն ասելով հասկանում ենք առարկայի մի բան լինելը, դառնալը:
Օրինակ՝ Աշնան գույներից բնությունը շքեղացել է:
Առարկայի մի բան անելը ցույց տվող բայերը պատասխանում են ի՞նչ անել, ի՞նչ է անում, ի՞նչ է արել, ի՞նչ արեց. ի՞նչ է անելու, ի՞նչ կանի և նման հարցերի:
Առարկայի մի բան լինելը ցույց տվող բայերը պատասխանում են ի՞նչ լինել, ի՞նչ է լինում, ի՞նչ է եղել, ի՞նչ եղավ, ի՞նչ է լինելու և նման հարցերի:

Բայի կազմությունը

Ածանցավոր բայերը չորս տեսակի են` սոսկածանցավոր, պատճառական, բազմապատկական և կրավորական: 

Սոսկածանցներն են՝ ան, են, ն, չ`  մեծ-ան-ալ, վախ-են-ալ, գտ-ն-ել, կոր-չ-ել և այլն:

Պարզ և սոսկածանցավոր բայերից կազմվում են պատճառական, բազմապատկական և կրավորական բայեր:

Պատճառական ածանցներն են՝ ացն, եցն, ցն:

 Պատճառական բայերը կազմվում են`

1Ա  խոնարհման պարզ և ան սոսկածանցավոր բայերից` ացն ածանցով` խաղալ-խաղացնել, քարանալ-քարացնել:

2Ե  խոնարհման պարզ և են սոսկածանցավոր բայերից` եցն ածանցով` քայլել-քայլեցնել, վախենալ-վախեցնել:

3.Ն, չ սոսկածանցավոր բայերից` ցն ածանցով` հասնել-հասցնել, փախչել-փախցնել:

Կան շատ բայեր, որոնցից ածանցներով պատճառական բայ չի կազմվում: Այսպիսի բայերի պատճառականը կազմվում է տալ բայի հարադրությամբ` բերել-բերել տալ, զարդարել-զարդարել տալ և այլն:

Բազմապատկական բայերը ցույց են տալիս գործողության կրկնություն:
Բազմապատկական ածանցներն են՝ ատ, ոտ, կոտ, տ` կտրել-կտրատել, խոցել-խոցոտել, թռչել-թռչկոտել, պատռել-պատռտել:

Կան ոտ տառակապակցություն ունեցող բայեր, որոնք բազմապատկական չեն. Դրանք կազմված են ոտ ածանց ունեցող ածականներից` ժանգոտել, ալրոտել, և չունեն իրենց առանց ոտ ածանցի ձևերը:

Ածանցներով բազմապատկական բայեր կազմվում են շատ քիչ բայերից: Բազմապատկական բայեր են կազմվում նաև արմատի կրկնությամբ` վազել-վազվզել, քաշել-քաշքշել, կապել-կապկպել և այլն, դարձյալ ոչ բոլոր բայերից:

Կազմությամբ կրավորական  կոչվում են այն բայերը, որոնց կազմում կա կրավորական ածանց:

Կրավորական ածանցն է վ -ն` գրել-գրվել, կառուցել-կառուցվել, հեռանալ-հեռացվել, կարդալ-կարդացվել:

Գործնական աշխատանք

1. Յուրաքանչյուր շարքում ընդգծի՛ր սոսկածանցավոր 3 բայ. ՝ ան, են, ն, չ:
ա. թխանալ, տուգանել, կախանել, մգանալ, մոտենալ, պատճենել
բ. հագնելոստնել, գետնելելնել, ընկնել, տքնել
գ. շնչել, թռչել, կորչել, թրջել, հաչելկպչել

2. Յուրաքանչյուր շարքում ընդգծի՛ր բազմապատկական ածանցով 3 բայ՝ ատ, ոտ կոտ, տ, կլտ: 
ա. մորթոտել, նպաստել, նեղսրտել, կապոտել, կտրտել, խարտել
բ. հավաստել, ծռմռտել, կոպտել, ցատկոտելկոտրատել, կապտել
գ. գրոտել, խոչընդոտել, պոկոտել, հոշոտել, նստոտել, հետազոտել
դ. ժանգոտել, ջարդոտել, ցեխոտել, խոցոտել, ածխոտել, ցատկոտել
ե. փայլկլտալ, մտմտալ, ժպտալ, բոցկլտալ, հեծկլտալ, ճտճտալ

3. Ընդգծի՛ր 3 բազմապատկական բայ՝ արմատի կրկնությամբ:
ա. ջախջախել, գոռգոռալ, ծամածռել, կապկպելխաբխբել, սարսռալ
բ. փայլփլել, գեղգեղալ, թափթփել, կարկառել, փայփայել, կախկխվել
գ. ողողել, շողշողալվախվխել, հայթայթել, ծալծլել, բարբառել
դ. վազվզել, ավարտել, նեղսրտել, ծամծմել, դխկդխկալ, կողոպտել
ե. թշթշալ, փոշոտել, քաշքշել, խայտալ, խշխշալ, ժպտալ:

4.Տրված բայերը ածանցման միջոցով դարձնել պատճառական,(ացն, եցն, ցն)
Թարմեցնել
ամաչեցնել
սարսափեցնել
մոլորեցնել
կռվացնել
պայթեցնել
նստեցնել
խմցնել
խոսեցնել
հիշեցնել
հագնցնել
իջնեցնել
քնացնել
մեծացնել
փախցնել
դողացնել
խաղացնել
վախեցնել
թռցնել
ծիծաղեցնել
փայլելեցնել
առաջացնել
կարմրեցնել
կատաղեցնել

Рубрика: հայոց լեզու 7, Uncategorized

Գոյականի հոլովները, գործնական աշխատանք

Գոյականի հոլովները, գործնական աշխատանք

  1. Տրված գոյականները դարձրու ինչի՞, ու՞մ հարցին պատասխանող, ընդգծիր վերջավորությունները և բացատրիր տարբերությունը:
    Ծառի, գրքի, ուտելիքի, մրգի, երեխաի, ապակու, թագուհու, ձիու, պատանու, ցերեկվա, տարվա, ցերեկվա, շաբաթվա, գիշերվա, աշնան, ուսուման, ամառվա, լեռան, մորաքրոջ, դասընկերոջ, տիկնոջ, քրոջ, աներոջ, տիրոջ, կնքահոր, մոր,նախամոր, հորեղբոր, շան, արյան, հեռագրասյան, ուրախության, սիրո, գալստյան, ծնունդյան, աղջիկա:
  • Տրված բառերին ավելացրու ու՞մ, ինչի՞ հարցերին պատասխանող բառեր և ստացված կապակցություններով կազմիր նախադասություններ:
    Հրավեր-բաբկենը դավիթին փոխանցեց իր ծննդյան օրվա հրավերը ստորոտ-լեռան ստորոտին կանգնած նայումեր ներգև բարձունք, ճանապարհ, այգի:
    Օրինակ` Կտուր- տան կտուր: Տան կտուրը ծածկված է աշնան տերևներով:
Рубрика: հայոց լեզու 7, Uncategorized

Գոյականի հոլովները

Գոյականի հոլովները, 16.11

Ուղղական հոլովը բառի ուղիղ, անփոփոխ ձևն է:
Ուղղական հոլովը որևէ վերջավորություն չունի: Պատասխանում է ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ(ը), ինչե՞ր(ը) հարցերին: Ուղղական հոլովը ունի և՛ անորոշ, և՛ որոշյալ առումներ՝ գիրք-գիրքը:

Սեռական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որին պատկանում կամ վերաբերում է որևէ բան:
Սեռական հոլովը պատասխանում է ո՞ւմ , ինչի՞ , ինչերի՞   հարցերին:
Սեռական հոլովը կազմելիս բառը փոփոխվում է: Ընդ որում՝ տարբեր բառեր փոփոխվում են տարբեր ձևերով: Այդ փոփոխությունները կոչվում են հոլովումներ:
Սեռական հոլովում բառը կարող է ունենալ -ի, -ու, -ան, -վա, -ոջ, -ց  վերջավորություններ, կամ բառի մեջ որևէ ձայնավոր կամ երկհնչյուն կարող է փոխվել ո -ի կամ ա -ի:

Տրական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որին տրվում կամ մոտենում է մի բան և կամ որին հանգում է ենթակայի գործողությունը:
Տրական հոլովը պատասխանում է ո՞ւմ, ինչի՞ (ն), ինչերի՞ (ն), ինչի՞ համար, ե՞րբ, որտե՞ղ հարցերին:

Հայցական հոլովը ցույց է տալիս այն անձը կամ առարկան, որն իր վրա է կրում ենթակայի գործողությունը:
Հայցական հոլովը պատասխանում է ո՞ւմ, ի՞նչ(ը), ինչե՞ր(ը),ո՞ւր, որքա՞ն, որքա՞ն ժամանակ, ե՞րբ  հարցերին:

Բացառական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որից բխում, ծագում կամ սկսվում է գործողությունը:
Բացառական հոլովը կազմվում է -ից  կամ -ուց վերջավորությամբ և պատասխանում է ումի՞ց, ինչի՞ց, որտեղի՞ց, երբվանի՞ց  հարցերին:

Գործիական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որով կատարվում է գործողությունը:
Գործիական հոլովը պատասխանում է ումո՞վ, ինչո՞վ, որտեղո՞վ, ե՞րբ, որքա՞ն ժամանակով, ինչպե՞ս հարցերին:
Գործիական հոլովը կազմվում է ով  կամ բ վերջավորություններով:

Ներգոյական հոլովը ցույց է տալիս այն տեղը, որտեղ կամ որի ներսում կատարվում է գործողությունը:
Ներգոյական հոլովը կազմվում է ում  վերջավորությամբ և պատասխանում է որտե՞ղ, ինչո՞ւմ (կամ ինչի՞ մեջ), որքա՞ն ժամանակում հարցերին:

Ուղղական – քաղաք, գիրք, մարդ, ընկեր
Սեռական – քաղաքի, գրքի, մարդու, ընկերոջ
Տրական – քաղաքին, գրքին, մարդուն, ընկերոջը
Հայցական – քաղաքը, գիրքը, մարդուն, ընկերոջը
Բացառական – քաղաքից, գրքից, մարդուց, ընկերոջից
Գործիական – քաղաքով, գրքով, մարդով, ընկերոջով
Ներգոյական- քաղաքում, գրքում, մարդու մեջ, ընկերոջ մեջ

Առաջադրանքներ:
1. Տեքստի մեջ ընդգծիր ուղղական հոլովով դրված գոյականները:

Սևանը հայկական բնաշխարհի գլխավոր մարգարիտն է և ժողովրդի ազգային հպարտությունը: Սևանա լիճը ամենամեծ քաղցրահամ լիճն է ԱՊՀ երկրների տարածքում: Գեղեցիկ լիճը շրջապատված է լեռնաշղթաներով և խիտ լեռնային անտառներով, ինչը ստեղծում է անհավատալի գեղատեսիլ տեսարան: Դեպի լիճ հոսում են 28 գետեր, իսկ դուրս է գալիս միայն մեկը՝ Հրազդան գետը:
Սևանի տեսքը հմայիչ է, երբ հեռվից նկատում ես՝ ինչպես է այն տարրալուծվում երկնքի կապույտի հետ և ավելի ու ավելի է մեծանում, երբ մոտենում ես։ Իսկական անակնկալ հյուրերի համար, նույնիսկ եթե նրանք շատ էին լսել Սևանի մասին և գիտեն, թե այն ինչպիսին կլինի՝ սխալվում են: Լճի ափը աննկարագրելի գեղատեսիլ է: Դուք կարող եք հիանալ դրանով չիչխանի և սոճու խիտ անտառներից, տեսնել՝ ինչպես են ամպերը դանդաղ և հպարտորեն ընկնում Հայկական լեռնաշխարհից ՝ ծածկելով լճի արծաթե հայելին: Եվ եթե դուք ամառային պարզ մի օր այցելեցիք Սևան, ապա կտեսնեք, թե ինչպես է լիճը արևի շողերի ներքո ստանում երկնքի հետ համահունչ վառ կապույտը: Սևանի ջուրը փոխում է իր գույնը քամելեոնի պես:

Հանգիստ օրերին լիճը պարզ փիրուզագույն է, ամպամած օրերին` խիստ մոխրագույն: Գիշերները ջուրը արծաթագույն է դառնում՝ լիալուսնի լույսի ներքո:

2. Հոլովել բանաստեղծ,բանաստեղծի,բանաստեղծին,բանաստեծ,բանաստեղծից,բանաստեղծով,բանաստեղծի մեջ

փողոց,փողոցի,փողացին,փողոցը,փողոցից,փողոցով,փողոցում,

նավ,նավի,նավին,նավը,նավից,նավով,նավում

ծերունի,ծերունիի,ծերունուն,ծերունուն,ծերունուց,ցերունույով,ծերունու,մեջ