Рубрика: հայոց լեզու 7, Գրականություն 7, Uncategorized

Անձրևոտ Տավուշում 12.05.2023-14.05-2023

Անձրևոտ Տավուշում

Ուրբաթ օրը առավոտյան մենք՝ ճամփորդներս, ուղևորվեցինք դեպի Տավուշի մարզ: հավաքվեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում, այնուհետև մասնակցեցինք ժամերգությանը և ճանապարհվեցինք:Ճանապարհին  կանգառներ ունեցանք, առաջինը Սևանի ափն էր, հետո կանգնեցինք Դիլիջանում, Ջուխտակ վանք չկարողացանք բարձրանալ, մեքենա էր փակել ճանապարհը և աշխատանքներ էին կատարում: Ասեմ, որ ամբողջ ճանապարհին անձրևը չէր դադարում: Հասանք Իջևան, անձրևը դադարեց, և մենք ճանապարհին մտանք Դենդրոպարկ: Դենդրոպարկում մոտ 5000 ծառատեսակ, թփեր ու բույսեր կան, որոնք շատ յուրահատուկ էին:
Հասանք հյուրանոց, արդեն երեկո էր, ընթրեցինք, խաղացինք տարբեր խաղեր մինչև ուշ, հետո քնեցինք:


Հաջորդ օրը նախաճաշից հետո գնացինք Մակարավանք: Մակարավանքում էլի եմ եղել, այնտեղ երգեցինք, քայլեցինք վանքի շուրջը, տիկին Կարինեն պատմեց վանքի պատմությունը:
Հետո վարար անձրև սկսվեց, և մենք մի կերպ հասանք մեքենային ու տեղավորվեցինք, եկանք հյուրատուն, լավ թրջված էինք, փոխվեցինք, չորացանք և գնացինք ճաշելու; Ճաշից հետո դուրս եկանք զբոսնելու քաղաքում, Իջևանը շատ սիրուն ու շատ մաքուր էր, Աղստև գետը այն բաժանում էր երկու մասի, գետը շատ վարար էր:
Երեկոյան ընկեր Կարինեի և ընկեր Արևիկի հետ կազմակերպեցինք քննարկումներ, որոնք շատ արդյունավետ և հետաքրքիր էին:

Երրորդ օրը առավոտյան տիկին Կարինեն մաքրության ժամ հայտարարեց, և մենք մաքրեցինք մեր սենյակները, հավաքեցինք իրերը:
Նախաճաշից հետո ճանապարհվեցինք դեպի Գոշավանք: Եղանակը պարզ էր, Այնտեղ շատ մարդիկ կային, որոնք մասնակցում էին պատարագին, մենք ևս մասնակցեցինք, ստացանք օրհնություն և շարունակեցինք մեր ճանապարհը դեպի տուն: Ճանապարհին դարձյալ անձրև սկսվեց և ուղեկցեց մինև Երևան: Չնայած վատ եղանակին, մեր ճամփորդությունը գերազանց անցավ:

Рубрика: Գրականություն 7, Uncategorized

Քառյակներ

Վերջացա՜վ…
Կյանքս մաշվեց, վերջացա՜վ.
Ինչ հույս արի` փուչ ելավ,
Ինչ խնդություն` վերջը ցա՜վ։

1890

Ա՛նց կացա՜ն…
Օրերս թռան, ա՛նց կացա՜ն.
Ախ ու վախով, դարդերով
Սիրտըս կերա՜ն, ա՛նց կացա՜ն

1890


Երկու դարի արանքում,
Երկու քարի արանքում,
Հոգնել եմ նոր ընկերի
Ու հին ցարի արանքու

1917, Հունվարի 15



Ինչքա՜ն ցավ եմ տեսել ես,
Նենգ ու դավ եմ տեսել ես,
Տարել, ներել ու սիրել,-
Վատը` լավ եմ տեսել ես

Մի հավք զարկի ես մի օր.
Թըռա՜վ, գընաց վիրավոր։
Թըռչում է միշտ իմ մըտքում
Թևը արնոտ ու մոլոր։

Քանի՜ ձեռքից եմ վառվել,
Վառվել ու հուր եմ դառել,
Հուր եմ դառել` լույս տվել,
լույս տալով եմ սպառվել։


Երազումս մի մաքի
Մոտս եկավ Հարցմունքի.
― Աստված պահի քո որդին,
Ո՞նց էր համը իմ ձագի…

Рубрика: Գրականություն 7, Uncategorized

Գործնական աշխատանք

Գործնական աշխատանք


1.Ամառային սիրուն երեկո էր, և արեգակն արդեն թեքվում էր դեպի իր մուտքը: Մի փոքր տոթ օդին խառնվել էր մեղմ հովիկը, և զբոսնելը հաճելի էր դարձել: Հանգստյան օր էր, ծովափին շատ մարդիկ կային: Բոլորն անհանգիստ էին, և հայացքներն ուղղել էին ծովում ինչ-որ կետի: Ոչ ոք չէր ուզում բան ասել, և չէր էլ ուզում լսել ինչ- որ բան: Միայն բարձրախոսն էր անտարբեր ընդհանուր հուզմունքին և բարեխղճորեն իր գործն էր անում. զբաղեցնում էր հանգստացող հասարակությանը: Հաղորդավարը միապաղաղ ձայնով ինչ-որ բան էր կարդում և այդ ձայնը մատնում էր ձանձրույթն ու հոգնածությունը: Մակույկավարների տնակում անվերջ զնգում էր հեռախոսը, և ոչ մեկը չէր մոտենում, որ խոսեր կամ գոնե անջատեր այն:

Առաջադրանք:
1.Կետերի փոխարեն տեղադրիր համապատասխան տառը:
2. Ընդգծիր դերանունները:

2..Ո՞ր տառը նույն ձևով կմիանա բուն, սար, թուր, հուն, վար, բաց, կամ, պատ բառերին և կկազմի նոր բառեր:
 Ն, կ, ր, յ:

3.Տրված բառերի առաջին տառերը փոխելով ստացիր նոր բառեր:
Սնունդ, բանակ, քարտեզ, բերք, մատիկ, վառարան, դռնակ, հատակ, հյուր, ճագ, հանր, արագ, բարձ, վագ, թախտ, կառք, հարթ, օրագիր, բերթ, հույս, ձյութ, նեղք, մռայլ, նյարդ, Սուրբ, թափոր, մահակ, թութակ:

Рубрика: Գրականություն 7, Uncategorized

Հովհաննես Թումանյան: Ինքնակենսագրություն:

Հովհաննես Թումանյան: Ինքնակենսագրություն:

Մեր տոհմը Լոռու հին ազնվական տոհմերից մեկն է։ Իր մեջ ունի պահած շատ ավանդություններ։ Այդ ավանդություններից երևում է, որ նա եկվոր է, բայց պարզ չի՛, թե ո՛րտեղից։ Թե եկվոր է՛լ է, անհերքելի հիշատակարանները ցույց են տալիս, որ նա վաղուց է հաստատված Լոռու Դսեղ գյուղում։

Իմ հայրը, Տեր Թադեոսը, նույն գյուղի քահանան էր։ Ամենալավ և ամենամեծ բանը, որ ես ունեցել եմ կյանքում, այդ եղել է իմ հայրը։ Նա ազնիվ մարդ էր և ազնվական՝ բառի բովանդակ մտքով։ Չափազանց մարդասեր ու առատաձեռն, առակախոս ու զվարճաբան, սակայն միշտ ուներ մի խոր լրջություն։ Թեև քահանա, բայց նշանավոր հրացանաձիգ էր և ձի նստող։

Իսկ մայրս բոլորովին ուրիշ մարդ էր։ Երկու ծայրահեղորեն տարբեր արարածներ հանդիպել էին իրար։ Մայրս – Սոնան, որ նույն գյուղիցն էր, սարում աչքը բաց արած ու սարում մեծացած, մի կատարյալ սարի աղջիկ էր, ինչպես գյուղացիքն են ասում,— մի «գիժ պախրի կով»։ Նա չէր կարողանում համբերել հորս անփույթ ու շռայլող բնավորությանը, և գրեթե մշտական վեճի մեջ էին այդ երկու հոգին։ Ա՛յդ էր պատճառը, որ հայրս երբեմն թաքուն էր տեսնում իր գործը։ Շատ է պատահել, որ, մայրս տանից դուրս է գնացել թե չէ, ինձ կանգնեցրել է դռանը, որ հսկեմ, ինքը ցորենը լցրել, տվել մի որևէ պակասավոր գյուղացու կամ սարից իջած թուրքի շալակը։

Իրիկունները, երբ տուն էինք հավաքվում, մայրս անդադար խոսում էր օրվան անցածի կամ վաղվան հոգսերի մասին, իսկ հայրս, թինկը տված՝ ածում էր իր չոնգուրն ու երգում Քյորօղլին, Քյարամը կամ ո՛րևէ հոգևոր երգ։

Ահա այս ծնողներից ես ծնվել եմ 1869 թվի փետրվարի 7-ին։ Մանկությունս անց եմ կացրել մեր գյուղում ու սարերում։

Մի օր էլ մեր դռանը մայրս ճախարակ էր մանում, ես խաղում էի, մին էլ տեսանք, քոշերը հագին, երկար մազերով ու միրքով, երկաթե գավազանը չրխկացնելով, մի օտարական անցավ։

–Հասի՛ր, էդ կլեկչուն կա՛նչիր, ամանները տանք, կլեկի,– ասավ մայրս։ Խաղս թողեցի, ընկա ուստի ետևից կանչեցի։ Դուրս եկավ, որ կլեկչի չէ, այլ մեր ազգականի փեսա տիրացու Սհակն է։ Սկսեցի զրույց անել։ Տիրացուն խոսք բաց արավ իր գիտության մասին։

– Տիրա՛ցու ջան, բա ի՜նչ կլինի, մեր գեղումը մնաս, երեխանցը կարդացնես,– խնդրեց մայրս։

– Որ դուք համաձայնվեք, ինձ պահեք, ես էլ կմնամ, ի՜նչ պետք է ասեմ,– հայտնեց տիրացու Սհակը։

Գյուղումն էլ տրամադրություն կար, և, մի քանի օրից հետո, տիրացու Սհակը դարձավ Սհակ վարժապետ։ Մի օթախում հավաքվեցին մի խումբ երեխաներ, տղա ու աղջիկ շարվեցին երկար ու բարձր նստարանների վրա, եղավ ուսումնարան, և այստեղից սկսեցի ես իմ ուսումը։

Մեր Սհակ վարժապետը մեզ կառավարում էր «գաւազանաւ երկաթեաւ»։ Իր երկաթե գավազանը, որ հրացանի շամփուրի էր նման, երբեմն ծռում էր երեխաների մեջքին, ականջները «քոքհան» էր անում և մեծ կաղնենի քանոնով «շան լակոտների» ձեռների կաշին պլոկում։ Ես չե՛մ կարողանում մոռանալ մանկավարժական այդ տեռորը։

Վարժապետի առջև կանգնած երեխան սխալ էր անում թե չէ, սարսափից իրան կորցնում էր, այլևս անկարելի էր լինում նրանից բան հասկանալ, մեկը մյուսից հիմար բաներ էր դուրս տալի։ Այն ժամանակ կարմրատակում, սպառնալի, չուխի թևերը էտ ծալելով, տեղից կանգնում էր վարժապետը ու բռնում… Քիթ ու պռունկն արյունոտ երեխան, գալարվելով, բառաչում էր վարժապետի ոտների տակ, զանազան սրտաճմլիկ աղաչանքներ անելով, իսկ մենք, սփրթնած, թուքներս ցամաքած, նայում էինք ցրտահար ծտերի նման շարված մեր բարձր ու երկար նստարանների վրա։ Ջարդած երեխային վերցնում էին մեջտեղից։

– Արի՛,– դուրս էր կանչում վարժապետը հետևյալին…

Մի երեխայի ուսումնարան ղրկելիս հայրը խրատել էր, թե՝ «վարժապետն ի՛նչ որ կասի, դու էլ էն ասա»։ Եկավ։

Վարժապետն ասում է՝ «Ասա՛ այբ»։

Նա էլ կրկնում է՝ «Ասա այբ»։

– Տո շան զավակ, ես քեզ եմ ասում՝ «Ասա այբ»։

– Տո շան զավակ, ես քեզ եմ ասում՝ «Ասա այբ»։

Այս երեխայի բանը հենց սկզբից վատ գնաց, և այնքան ծեծ կերավ, որ մի քանի ժամանակից «ղաչաղ» ընկավ, տանիցն ու գեղիցը փախավ, հանդերումն էր ման գալի։ Բայց մեր Սհակ վարժապետի չարությունից չէր դա։ Այս տեսակ անաստված ծեծ այն ժամանակ ընդունված էր և սովորական բան էր մեր գյուղական ուսումնարաններում։ Գյուղացիներից էլ շատ քչերն էին բողոքում։ Այդ ծեծերից ես չկերա, որովհետև վարժապետը քաշվում էր հորիցս, բայց մանավանդ մորիցս էր վախենում։ Չմոռանամ, որ Սհակ վարժապետին սիրում էին մեր գյուղում և մինչև օրս հիշում են։

Տասը տարեկան, մեր գյուղից հեռացել եմ Ջալալօղլի, ուր մեծ և օրինակելի ուսումնարան կար, այդ ժամանակ Լոռում շատ հայտնի «Տիգրան վարժապետի» հսկողության տակ։ Այնտեղից էլ անցել եմ Թիֆլիս՝ Ներսիսյան դպրոց, որ չեմ ավարտել։

Շատ վաղ եմ սկսել ոտանավոր գրել։ 10—11տարեկան ժամանակս Լորիս-Մելիքովի վրա երգեր էին երգում ժողովրդի մեջ։ Այդ երգերին տներ էի ավելացնում և գրում էի զանազան ոտանավորներ–երգիծաբանական, հայրենասիրական և սիրային։ Սիրային ոտանավորներից մեկը, մի դեպքի պատճառով, տարածվեց ընկերներիս մեջ ու մնաց մինչև օրս։ Ահա՛ այդ ոտանավորը.

Հոգուս հատոր
Սըրտիս կըտոր,
Դասիս համար
Դու մի՛ հոգար,
Թե կան դասեր
Կա նաև սեր,
Եվ ի՜նչ զարմանք,
Իմ աղավնյակ,
Որ կենդանի
Մի պատանի
Սերը սըրտում
Դաս է սերտում:
Հարցեր և առաջադրանքներ:
1. Անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրիր:
2. Ըստ ստեղծագործության գրավոր պատմիր, թե Թումանյանի մանուկ ժամանակ ինչպես էին ապրում գյուղում:
3. Այսպիսի ինքնակենսագրություն գրիր (պատմիր, թե ինչով ես նման ծնողներիդ յուրաքանչյուրին, ինչպես ես անցկացրել կյանքիդ նախադպրոցական շրջանը, ինչն է շատ ազդել քեզ վրա և այլն):
4. Տեքստում ընդգծիր հատուկ գոյականները:

Рубрика: Գրականություն 7, Uncategorized

Կարդում ենք Թումանյան

Կարդում ենք Թումանյան

Նախագծի ժամկետը` փետրվարի 14-ից մարտի 14-ը
Նպատակը՝ բացահայտել ու ճանաչել Թումանյանին:
Խնդիրները`
Թումանյանի ստեղծագործությունների յուրացում (բերանացի)
Թումանյանական մտքի, ստեղծագործության ուսումնասիրություն,
Ստեղծագործությունների ներկայացում, վերլուծություններ:
Նախագծային թեմատիկ ուղղություններ՝
Թումանյանը՝ մանկագիր
Թումանյանը՝ հեքիաթագիր
Թումանյանն ընտանիքում
Թումանյանը՝ թարգմանիչ
Թումանյանը՝ հասարակական գործիչ
Թումանյանը և երաժշտությունը, արվեստը
Թումանյանի ամենահերոսը

Ընթերցումներ

Ինքնակենսագրություն
Թումանյանի սիրտը
Բանաստեղծություն, որ ծնվեց Վանում
Թումանյանի մեծ վիշտը
Թումանյանի քառյակները
Թումանյանի նամակը Ավետիք Իսահակյանին
Թումանյանն իր մասին
Թումանյանի մտքերից

Սովորողները ընտրում են աշխատանքի թեման ու սահմանված ժամանակահատվածում կազմակերպում, իրակակացնում են նախագծային առաջադրանքը: Աշխատանքի արդյունքները ամփոփվում լուսաբանում, հրապարակվում են ուսումնական բլոգներում, ինչպես նաև կայքի «Թումանյանական օրեր» բաժնում:

Ակնկալվող նյութերը
Աուդիոնյութերի, տեսանյութերի պատրաստում, ուսումնասիրություններ, վերլուծություններ, հարցազրույցներ, լուսաբանումներ:
Ստուգատեսային աշխատանքների հրապարակում ուսումնական բլոգներում, կայքում:
Ներկայացումներ գրական թատրոնի դահլիճում:
Ընթերցումներ քաղաքում, հասարակական վայրերում:

Рубрика: Գրականություն 7

Ա­մա­նոր. ­Տա­րե­հաց

ՕՔՍԱՆԱ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ — «Ա­կօս»

Ա­մա­նո­րի սո­վո­րոյթ­նե­րում մեծ տեղ կը գրա­ւեն ծի­սա­կան ու­­տեստ­նե­­րը, ո­րոնց «թա­­գա­ւո­­րը» կրնանք հա­­մա­րիլ ­Տա­­րի հա­­ցը կամ ­Տա­­րե­հա­­ցը, ո­մանք այն կա­­­նո­ւա­­­նէին Կր­կե­­­նի (­Սի­­­սիա­նում), ­Դով­­­լաթ կրկե­­­նի (­Վա­­­րան­­­դա­­­­­­­յում), Կ­լոճ, ­Փուռ­նիկ ե­ւայլն։
Ընդ­հան­­­րա­­­­­­­պէս, 19րդ ­դա­­­րու վերջ 20րդ ­դա­­­րու սկիզբը հա­­­յոց բո­­­լոր ազ­­­գա­­­­­­­գա­ւառ­­­նե­­­­­­­րում չէ, որ ­Յու­­­նո­ւա­րի 1ին կը նշէին ­Նոր ­Տա­­­րին։ «­Սի­­­սիա­նում ­Նոր Տա­­­րին շատ ան­­­շուք է անց­նում, ո­րով­­­հե­­­­­­­տեւ սրանք տօ­­­նում են հայ­­­կա­­­­­­­կան նոր տա­­­րին, ­Նա­­­ւա­սար­­­դի մէ­­­կը, որ գա­­­լիս է Օ­գոս­­­տո­­­­­­­սին։ Ոչ մի շնոր­­­հա­­­­­­­ւո­րու­­­թիւն չէ լի­­­նում», «­Վա­­­րան­­­դա­­­­­­­յի գիւ­­­ղե­­­­­­­րում Նոր Տա­­­րին գրե­­­թէ բո­­­լո­րո­­­վին չի տօն­­­ւում»։ Ա­հա նման դէպ­­­քե­­­­­­­րում «­Տա­­­րի»ն ­կը պատ­­­րաս­տէին ­Սուրբ Ծնն­դեան օ­րը տօ­­­նե­լիս։
­Պէտք է նշենք, որ Ա­մա­­­նո­րին ան­­­չափ շատ կը թրխո­ւէին զա­­­նա­զան տե­­­սա­կի խմո­­­րե­ղէն­­­ներ ու հա­­­ցեր, ո­րոնք մե­­­ծա­մա­­­սամբ ծի­­­սա­կան գու­­­շա­­­­­­­կու­­­թիւն­նե­­­րու եւ բա­­­րե­մաղ­­­թանք­նե­­­րու հա­­­մար էին։ Եւ ե­թէ ան­­­գամ բա­­­ւա­կան հաց ու­­­նե­­­­­­­նա­յին, միեւ­­­նոյն է՝ ­Նոր ­Տա­­­րին հարկ էր նոր հա­­­ցով սկսիլ։
Եւ ու­­­րեմն մինչ ­Տա­­­րե­հաց թխե­­­լը, նախ պի­­­տի նո­­­րո­գէին թթխմո­­­րը։ 8-10 տա­­­րե­կան ան­­­մեղ աղջ­նակ մը Ա­մա­­­նո­րի հա­­­մար պատ­­­րաս­տո­ւող հա­­­ցի ա­լիւ­­­րէն քա­­­նի մը բուռ վերց­նե­­­լով կը շա­­­ղէր այն՝ ա­ռանց թթխմոր խառ­­­նե­­­­­­­լու, որ­­­պէս­զի այն ին­­­քու­րոյն թթո­ւէր, որ­­­մէ յե­­­տոյ միայն կ’անց­նէին ծի­­­սա­կան հա­­­ցեր ու թխո­ւածք­ներ պատ­­­րաս­տե­­­լուն։
­Տա­­­րե­հա­­­ցի բա­­­ղադ­­­րու­թիւ­­­նը շատ պարզ կ­՚ըլ­­­լար։ սո­­­վո­րա­­­բար այն գա­­­թայ էր՝ ա­ռանց կա­­­թի, իւ­­­ղի, մա­­­ծու­­­նի, կա­­­րա­գի, զի այդ օ­րը պաս էր։ ­Խո­­­րի­զը՝ մի­­­ջու­­­կը, մեղ­­­րով ու ըն­­­կոյ­զով կը շա­­­ղա­խէին։ ­Սա­­­սու­­­նում ­Տա­­­րե­հա­­­ցի՝ ­Փուռ­նի­­­կի խո­­­րի­զը կա­­­նե­փի բո­­­հո­ւած հա­­­տիկ­­­ներ էր՝ շա­­­ղա­խո­ւած ըն­­­կոյ­զով եւ քաղցր պաս­­­տեղով։ Այլ վայ­­­րե­­­­­­­րում, զո­­­ր օ­րի­­­նակ Ա­լաշ­­­կեր­տում, ամ­­­բողջ խմո­­­րը կը շա­­­ղա­խէին ըն­­­կոյ­զով, կա­­­նե­փով ու չա­­­մի­չով։
­Տա­­­րե­հա­­­ցը կրնայ գա­­­թայ ըլ­­­լայ կամ բա­­­ղարջ, լի­­­նի կլո­­­րակ, ե­ռան­­­կիւ­նի կամ քա­­­ռան­­­կիւ­նի, խա­­­չա­ձեւ կամ ձո­ւա­ձեւ։ Սա ճա­­­շա­կի հարց էր։ Ե­րե­­­սին վրայ կը նկա­­­րո­ւէին զա­­­նա­զան կեն­­­դա­­­­­­­նի­նե­­­րու կամ տա­­­ճար­­­նե­­­­­­­րու պատ­­­կեր­ներ, յա­­­ճախ ա­րե­­­ւի կամ յա­­­ւեր­­­ժու­թեան խորհր­դան­­­շան­ներ…
­Բայց ա­մէ­­­նէն կա­­­րե­ւո­­­րը ­Տա­­­րե­հա­­­ցի մէջ դրո­ւող մե­­­տա­ղադ­­­րամն էր կամ սի­­­սե­ռը, ո­րը մեծ բախ­­­տա­­­­­­­ւո­րու­­­թիւն կը խոս­­­տա­­­­­­­նար ստա­­­ցո­ղին։ ­Մեր օ­րե­­­րում դրա­­­մէն զատ խմո­­­րի մէջ կը դնեն նաեւ բազ­­­մա­­­­­­­թիւ բա­­­րե­մաղ­­­թանք­ներ ու գու­­­շա­­­­­­­կու­­­թիւն­ներ։
Ո­րոշ վայ­­­րե­­­­­­­րում ­Տա­­­րե­հա­­­ցը կը բա­­­ժա­նէին ըստ տան ան­­­դամ­նե­­­րու թո­ւին, այլ գիւ­­­ղե­­­­­­­րում դրան կ­՚ա­ւե­­­լա­նար օ­ճա­­­խի բա­­­ժի­նը, ար­­­տի, հան­­­դի, ա­նա­­­սուն­նե­­­րու, ­Վա­­­րան­­­դա­­­­­­­յում՝ ան­­­գամ օ­տա­­­րի բա­­­ժի­նը։ Եր­­­բեմն ­Տա­­­րին կը բա­­­ժա­նէին 12 մա­­­սի՝ ըստ ա­միս­­­նե­­­­­­­րու թո­ւի եւ որ ամ­­­սո­ւան բա­­­ժին հաս­­­նէր մե­­­տա­ղադ­­­րա­­­­­­­մը, այդ ա­միս պի­­­տի ըլ­­­լար ա­մե­­­նա­բա­­­րե­բե­­­րը տան հա­­­մար։
­Հա­­­մակ ու­­­շադ­րու­­­թեամբ կ­՚ու­­­տէին ի­րենց բա­­­ժի­նը՝ լա­­­րու­­­մով փնտռե­­­լով մե­­­տա­ղադ­­­րա­­­­­­­մը ում բա­­­ժին ընկ­ներ՝ «տա­­­րին նրանն էր» լի­­­նե­լու։ ­Շատ կ­՚ու­­­րա­­­­­­­խա­նա­­­յին, ե­թէ օ­ճա­­­խին հաս­­­նէր, սա նշա­­­նակ էր որ տան բո­­­լոր ան­­­դամ­նե­­­րուն բախ­­­տը բե­­­րեց։ Իսկ ա­հա օ­տա­­­րի դէպ­­­քում կը տխրէին, զի տան դով­­­լա­­­­­­­թը՝ բախ­­­տը, օ­տա­­­րին կ­՚անց­նէ։ Իսկ ե­թէ կտրե­­­լիս, դա­­­նա­կը դէմ կ­՚առ­­­նէր դրա­­­մին, ու­­­րեմն տա­­­րո­ւայ ա­ռա­­­տու­­­թիւ­նը գու­­­թա­­­­­­­նէն, երկ­րա­­­գոր­­­ծու­թիւ­­­նէն կու գար։
­Տար­­­բեր վայ­­­րե­­­­­­­րում տար­­­բեր օ­րե­­­րի կը կտրէին ­Տա­­­րին՝ տա­­­րեմ­­­տի ընթ­րի­­­քին, ­Յու­­­նո­ւա­րի 1ին, 4ին, 6ին։
­Ջա­­­ւախ­­­քում ­Նոր Տա­­­րու նա­­­խորդ օ­րը փոքր հար­­­սը սո­­­վո­րա­­­կա­նէն ա­ռա­­­ւել շատ խմոր կը հուն­ցէր ու թո­­­նի­րը կը վա­­­ռէր։ ­Յե­­­տոյ կու գար ապ­­­լան, կ­՚ե­փէր հիմ­­­նա­­­­­­­կան ու­­­տեստ­նե­­­րը, որ­­­մէ ետք նրանք միա­սին կը թխէին հա­­­ցե­րը։
Ապ­­­լան ա­նի­­­սո­նով մի բա­­­ղարջ կը պատ­­­րաս­տէր, յե­­­տոյ մի մեծ գունդ կը վերց­նէր ու կը սկսէր ա­ղօ­­­թել։ «Երկ­նա­­­ւոր ­Թա­­­գա­ւոր, դու բա­­­րով խե­­­րով տա­­­րի է­նես, դու հա­­­լե­ւո­­­րիս ու տղոցս, հարս­նե­­­րուս ու թոռ­­­նե­­­­­­­րուս հետ շատ տա­­­րի­նե­­­րու նա­­­սիպ է­նես, մէ­­­կու ճար աղջկանս ա մէ բա­­­րի ղուռմ բա­­­նաս»։
­Յե­­­տոյ դրամ մը կը խրէր խմո­­րի մէ­­ջը, լաւ կը գնտէր, կը բա­­նար, ե­րե­­սը ձեռ­­քով կը նախ­­շէր, քիշ­­մի­­­շով ու ըն­­կոյ­զով կը զար­­դա­­­րէր, ետ­­քը ­Յի­­սուս Ք­րիս­­տոս ը­սե­­լով կը դնէր հա­­ցա­ռի վրայ ու կը խփէր թոն­­րի շուր­ջը։
Ար­շա­լոյ­սը բա­ցո­ւե­լուն պէս, ապ­լան կ­՚արթն­նար, ­Տա­րին կը դնէր սա­լա­նի մէջ, վրան մեղր կը քսէր, ձեռ­քին գա­ւա­զան մը քոթ­քո­թաց­նե­լով կ­՚ել­նէր դուրս, կը դառ­նար դէ­պի ա­րե­ւելք ու ե­րեք ան­գամ կ­՚ը­սէր։ «­Դէօվ­լաթ, սարն էս, ձորն էս, ա­րի տուն» եւ նո­րէն քոթ­քո­թաց­նե­լով ներս կը մտնէր…

Рубрика: Գրականություն 7, Uncategorized

ԱՄԱՆՈՐՅԱ ՄԱՂԹԱՆՔՆԵՐ

ԱՄԱՆՈՐՅԱ ՄԱՂԹԱՆՔՆԵՐ

Թող Նոր տարում խաղաղության մեջ պայթեն ու ճայթեն բոլոր բողբոջները՝ և՛ նուռը կարմիր, և՛ խնդությունը մարդկային հոգու, և՛ հիացք ու զարմանք պատճառող ամեն տեսակ շնորհք ու տաղանդ:

Մաղթենք, որ խաղաղավետ ու աներկրաշարժ լինի այս Ամանորը, և մարդը ցնցվի միայն բարի խոսքի 
առատությունից:

Ժպիտ, սեր ուրախություն, Ու ՛շատ շատ երջանկություն:

Խաղաղություն բոլորին: Շնորհավոր ձեր նոր տարին… 

Այս տարում գալիք հաջողությունը Մեզ ուղեկցի ամբողջ տարում ու ողջ կյանքում Ամեն օրը լինի ամանոր մեր կյանքում Նոր հույսերի ու երազանքների տարի Որպես սրտիս անկեղծ խոսքեր Րոպեն, տարին գալիք թող որ լինի շհնորհավոր: 

Рубрика: Գրականություն 7

Սեբաստացիական իմ սիրելի անկյունը

Իմ սիրելի անկյունը արատեսն է ես հաճախեմ այնտեղ գնում տարվա մեջ ամեն եղանակին պարտադիր գնումեմ և արդեն եղելեմ այնտեղ 7 տարբեր դասատուների հետ բայց 13 անգամ ես ամեն անգամ գնալուց մասնակցումեմ բոլոր ճամբորդության նախագծի բոլոր կետերին և հավագումեմ աղբ հաճախ տհաչությամբ բայց հաչաղ հավեսով

Рубрика: Գրականություն 7

Ինչպես Դարձա Սեբաստացի

Հիշումեմ 2016 թվականի օգոստոսն էր մանկապարտեզը ավարտել էյի մոտ 2 ամիս մայրիկիս հետ գնում էինք տարբեր դպրոցտներ մի դպրոցում մի բան մայրիկիս դուր չէր գալիս մյուսում մի բան ինձ մի որ եկանք Մխիթար Սեբաստացի ես ծանոթացա այն ժամանակվա տնորեն Տաթև Բլեյանի հետ նա ցույց տվեց մեզ դպրոցը ես հիացա տեսնելով լողավազանը և ագարակը իսկ հետո իմացա որ աշխատումեն համակարգիչներով տեսա դպրոցի բակում ներքնակների վրա պառկած երեխաներին և հրժարվեցի ուրիշ տեղ գնալ և այսպես արդեն 7-րդ տարին է ինչ ես եստեղեմ

Рубрика: Գրականություն 7

‘Աշուն է , աշուն

Աշուն

Դեղնած դաշտերին
Իջել է աշուն,
Անտառը կրկին
Ներկել է նախշուն։

Պաղ-պաղ մեգի հետ
Փչում է քամին,
Քշում է տանում
Տերևը դեղին։

Տխուր հանդերից
Մարդ ու անասուն
Քաշվում են կամաց
Իրենց տունն ու բուն։

Համո Սահյան
Աշուն

Աշնան օրերն են հասել,
Իջել է ամպը սարին,
Եւ հրաժեշտ է ասել,
Կռունկը մեր աշխարհին:

Բարդին էլ չի սոսափում
Արագիլի թեւի տակ,
Դեղին թերթեր է թափում
Առվակի մեջ կապուտակ:

Կարմիր խարույկ է կարծես
Ծեր տանձենին անտառի,
Թվում է, թե մոտ վազես,
Ձեռք ու ոտքդ կվառի…

Քամին շատ էր թափառել,
Պարապ-սարապ թևը կախ,
Բայց արդեն գործ է ճարել,
Տեսեք ինչքան է ուրախ: