Рубрика: Русский 6

как тиар Блеян стал директором, как появился образовательный комплекс «Мхитар Себастаци». 

Тиар Блеян в детстве хотел быть доктором он любил смотреть кино пра врачей как на пример доктор хаус но он любил дать советы он учился в докторской школе и в докторском институте он хатель быть важен для армении хатель спасать жисни людей советоми но он сечас делает не боле важное дело он учит детей и выращивает мазгвовв, он хотел дать детям хороший совет, и он создал школу, где учителя, помимо таво, што учат детей, давали им хорошие советы по докторской схеме, и помимо таво в этой школе, дети много занималис спортом плавали катались на велосипеде и так далеев этом школе на стенах везде есть алькогели и на полах есть ведра для мусора чтобы школа была чистая а дети гигинечные. в нашom школе я люблю то што мы чтото далжны решать на премьер решать что мы будем делать на гешении ( это то где мы выбираем чтото и делоем это напремер выбираем какой небуть язык или вид спорта или на премьер математику ) я думаю што 30 працента детей в этой школе становится доктарами потамучта мы пишем на кампах и не много на вмаге и поэтому становится дактарами чтобы клиенты не понимали что мы написали и ехали втарой рас чтобы мы гаварили а они в телефоне писали

Рубрика: Մայրենի 6

Ստեփան Զորյան: Պապն ու թոռը

     Եփրեմ պապը շա՜տ ծեր էր։

     Վաղուց նրա աչքերը չէին տեսնում, ականջները ծանր էին լսում, իսկ գլուխը շարունակ դողում էր հասած արևածաղկի պես։ Դողում էին և նրա սառը, չոր ձեռները. այնպես որ, երբ նա թանով ապուր էր ուտում կամ շորվա, կերակուրը միշտ կաթկթում էր նրա սպիտակ, մի քիչ էլ կանաչած միրուքի վրա։
Բացի դրանից, Եփրեմ պապը չէր կարողանում երկար ման գալ, հեռու տեղ չէր գնում և միայն արև օրերին, երբ սիրտն ուզում էր զբոսնել տան առաջի պարտեզում, կանչում էր թոռանը — Աստղիկին և նրա առաջնորդությամբ, ձեռնափայտը ձեռին, կամաց-կամաց ման էր գալիս ծառերի տակ։ Հետո Եփրեմ պապի ատամներից շատերը թափվել էին, դրա համար էլ ոչ միս էր կարողանում ուտել, ոչ չոր հաց։
Շա՜տ ծեր էր Եփրեմ պապը։ Տանը նրան այնքան էլ չէին սիրում և ամեն բան չէին տալիս ուտելու։ Բայց նա սիրում էր ամենքին, և ամենից շատ փոքրիկ Աստղիկին. պատմում էր նրան հեքիաթներ, առակներ, պատմում էր ուրիշ տղաների, աղջիկների մասին և այն մասին, թե ինչո՛ւ են ընկնում աստղերը երկնքից։ Երբեմն կոպեկներ էր նվիրում նրան, որ կոնֆետ առնի…Եվ դրա համար Աստղիկը պապին շատ էր սիրում. ամեն անգամ բռնում էր պապի ձեռից և առաջն ընկած ման ածում ծառերի արանքում ու բացատրում, թե որ ծառը ո՛րքան է բռնել և թե ինչպես է ծաղկել մասրի թուփը… Բայց Աստղիկը շատ էր ափսոսում, որ պապը չի տեսնում այդ բոլորը, և որովհետև պապը չէր տեսնում, Աստղիկը խղճում էր նրան և ավելի սիրում։Մի բան սակայն դուր չէր գալիս Աստղիկին, այն, որ պապը հիվանդանում էր շուտ-շուտ։
Այժմ էլ՝ երեք շաբաթ էր ահա պապը հիվանդ էր։ Երբ նա հազում էր, Աստղիկին թվում էր, թե չոր տերևներ են խշխշում նրա կրծքի տակ, իսկ քնած տեղը այնպես էր խռխռացնում, մեկը կարծես խեղդում էր նրան…Քանի օր էր, պապն ուզում էր դուրս գալ արևի տակ զբոսնելու, բայց տատը չէր թողնում. ասում էր՝ կմրսի… Եվ Աստղիկը զարմանում էր տատի վրա, թե ինչո՛ւ է նա այդպես անխիղճ մերժում պապին։ Ինչ կա որ, — մտածում էր նա, — թո՛ղ պապը դուրս գա, էլի տուն կգա… Բայց տատը և մայրիկը չէին թողնում։Եվ քանի նրանք չէին թողնում, պապն ավելի էր ցանկանում դուրս գալ…
   Եվ ահա մի օր պապն անսպասելի վեր կացավ անկողնից։ Աստղիկն այդ օրը շատ լավ է հիշում։ Կիրակի էր. տատն ու մայրիկը գնացել էին ժամ, իսկ հայրիկը քաղաքումն էր։ Երբ ինքը՝ Աստղիկը, փողոցից եկավ տուն, տեսավ պապը նստել է անկողնում և ձեռքերով բան է փնտրում կողքին։
— Ի՞նչ ես ուզում, պապի, — հարցրեց Աստղիկը։
— Շորերս, — ասաց պապը դողալով։
Աստղիկը տվեց նրան կապան, չուխան, ոտնամանները և գդակը։ Պապը դողդողալով հագնվեց և փայտը ձեռին դուրս եկավ պատշգամբ ու նստեց այնտեղ՝ թախտի վրա, արևի դիմաց։
Այդ օրը պապի դեմքը շատ տարօրինակ էր։ Աստղիկը նայում էր նրան և զարմանում, թե ինչու այդպես մտամոլոր է պապը և ինչի է ականջ դնում նա։
Պապն իսկապես ինչ-որ բանի ականջ էր դնում. գլուխը բարձր բռնած, աչքերը խուփ, նա կարծես կամենում էր լսել, թե ի՛նչ է կատարվում գյուղում և գյուղից դուրս… Քանի ժամանակ էր դուրս չէր եկել տնից և դրա համար, խորը շունչ քաշելով, ուզում էր լսել կարծես դրսի կյանքը… Մի քանի տարվա կուրությունը սրել էր նրա լսողությունը, ուստի և նա պարզ լսում էր մեղուների երգը օդի մեջ, բարդիների տերևների ուրախ ճքճքոցը և երեխաների զվարթ աղմուկը մի հեռավոր տան բակից։ Նրա ականջին էր հասնում և եկեղեցու տոնական զանգահարությունը, որը կարծես թրթռում, խաղում էր օդի մեջ և, շունչը կտրած, ընկնում գետին։
Զանգերի ղողանջը Եփրեմ պապի հոգում զարթեցնում էր անցած գնացած հուշեր, և նա իրեն տեսնում էր երեխա, որ Զատկին հոր հետ գնում էր եկեղեցի, ու զանգերը ղողանջում էին այդպես հանգիստ ու միալար… Հետո նա իրեն տեսնում էր ջահել ու առողջ, որ նույնպես ջահել մի աղջկա հետ, թև–թևի տված պսակի է գնում, ու զանգերն էլ ղողանջում էին այդպես թրթռալով… Վերջապես, նա տեսնում էր իրեն հասակն առած տղամարդ, որ գերանդին ձեռքին խոտ էր հնձում դաշտի մեջ… Զնգում էր գերանդին, լորերը թռչում էին խոտի միջից։ Խոտը լաս–լաս դարսվում էր շարքով և այսօրվա պես դարձյալ ղողանջում էին ժամի զանգերը…
Այս բոլորը հիշելով՝ Եփրեմ պապը հանկարծ զգաց հնձած խոտի հոտ և, բերանը բանալով, խորը շունչ քաշեց։
Աստղիկը, որ ամբողջ ժամանակ նայում էր հիվանդ պապին, հանկարծ զարմացավ, տեսնելով պապի դեմքը պայծառացած։
Պապը նորից խորը, երկար շունչ քաշեց։
— Աստղիկ։
— Ի՞նչ է, պապի։
— Ինձ տար բաղը։
— Բա որ մրսե՞ս, պապի, — ասաց Աստղիկը, տարակուսանքով նայելով պապի կույր աչքերին։
— Չեմ մրսի, աղջիկս, գնա՛նք…
Եվ պապ ու թոռ ձեռք-ձեռքի տված մտան պարտեզ։ Ծերունին, ձեռր թոռանը տված, քայլում էր նրա ետևից և հարցնում, թե ի՞նչպես են ծառերը, բոլորն էլ ծաղկե՞լ են արդյոք, ծաղիկները թափվե՞լ են, թե ոչ։
— Թափվել են, պապի, թափվել են, — պատասխանեց Աստղիկը։
— Պտուղներ երևո՞ւմ են ծառերի վրա։
— Այո, պապի, շա՜տ…
— էդ լավ է, — ասաց պապը, — էդ լավ է։
Խոսելով հասան փոքրիկ պարտեզի ծայրը, որտեղից մի փոքրիկ դռնակ էր բացվում փողոցի վրա։ Պապն այդտեղ կանգ առավ և նորից շունչ քաշեց։
— Գնանք տուն, պապի, — ասաց Աստղիկը, — կմրսես, տատը կբարկանա…
— Չէ, բալիկս, չեմ մրսի, — հանգստացրեց պապը և շարունակեց շունչ քաշել։
Մի փոքր այսպես կանգնելուց հետո պապը հարցրեց.
— Հանդն էստեղից մոտիկ է, չէ՞, Աստղիկ։
— Հա, պապի, իհարկե, մոտիկ է։
— Դե որ մոտիկ է, աղջիկս, — ասաց պապը, — ինձ տար հանդը։ Դու էլ քեզ համար ծաղիկ կքաղես։
Աստղիկն ուրախացավ.
— Հա՛, պապի. էնքա՜ն ծաղիկ կա հանդում…
Մի քանի րոպե անց արդեն գյուղացիները զարմանքով տեսան իրենց բակերից, թե ինչպես հիվանդ Եփրեմ պապը թոռան ձեռից բռնած գնում էր դեպի դաշտը։ նրանք գնում էին դաշտ և մոռացել էին, որ տանը մարդ չկա և դռները բաց են հավերի ու շների առջև։
Փոքր հետո նրանք դուրս եկան դաշտը և երկար ժամանակ գնում էին խոտերի միջով։    Պապը քայլում էր կռացած և հևում ամեն մի քայլ անելիս, բայց կարծես չէր հոգնում. իսկ Աստղիկը պապի ձեռը բռնած առաջնորդում էր նրան և շարունակ խոսում. «Պապի, դեսն արի», «Պապի, առաջիդ քար կա», «Պապի, լոք տուր..» ։ Եվ ծեր պապը, թոռան ձայնին հնազանդ, կատարում էր նրա բոլոր պահանջները, լոք էր տալիս ջրի վրայից, թեքվում էր այն կողմը, ուր քաշում էր իրեն փոքրիկ աղջիկը։ Բավական տեղ գնալով՝ պապը կանգնեց, շունչ քաշեց բարձրահև ու հարցրեց Աստղիկին, թե ի՞նչ տեղ են գտնվում իրենք։
— Լավ տեղ ենք, պապի, — պատասխանեց Աստղիկը։— Էնքան ծաղիկ կա…
Պապը շունչ քաշեց դարձյալ և հարցրեց.
— Անտառը մոտիկ է, հա՞…
— Հա, պապի, հրես մոտիկ։ Դու տեսնո՞ւմ ես որ…
Պապը, առանց պատասխանելու, կույր աչքերը բարձրացրեց և ականջ դրեց։Այս անգամ նա ուզում էր լսել անտառի ձայնը։ Եվ ահա պարզ նրա ականջին էր հասնում հինավուրց անտառի խշշոցը, որ նման էր գետի տևական շառաչի։ Անտառը խշշում էր այնպես, կարծես բոլոր ծառերը միասին երգ էին ասում։ Ի՜նչ լավ է խշշում անտառը, — մտածեց պապը։ Այդ խշշոցը նույնն էր, ինչ որ շատ–շատ տարիներ առաջ։ Այդպես էր խշշում նա, երբ ինքը երիտասարդ էր. այդպես էր խշշում մերին, երբ նա հասակն առած տղամարդ էր… Այդ խշշոցը նույնն է, առաջվանը. նույնը կլինի և միշտ… Ու Եփրեմ պապը տխուր հառաչանքով նստեց կանաչների վրա հանգստանալու, իսկ Աստղիկն սկսեց ծաղիկներ քաղել և վազել թիթեռների հետևից։
Նստած տեղը, բոլոր ժամանակ, Եփրեմ պապը շարունակում էր ականջ դնել։Շ
Այժմ անտառի խշշոցի հետ նրա ականջին էր հասնում առվի քչքչոցը… Նա ճանաչում էր այդ առուն, հնձի ժամանակ քանի՜ անգամ էր հաց կերել նրա մոտ… Առվի քչքչոցի հետ Եփրեմ պապի ականջին էին հասնում և թռչունների երգը — այդ արտույտներն էին երգում — և խոտերի շրշյունը, և հովից օրորվող թփերի շշունջը, իսկ հեռվից գալիս էր դարձյալ եկեղեցու զանգերի ձայնը ու խառնվում անտառի խշշոցին։
Ի՜նչ լավ է խշշում անտառը…
Այսպես էր մտածում պապն իր սրտի խորքում, և նրա շրթունքները դողում էին հուզմունքից, ուզում էր աղոթել, բայց միտքն աղոթքի խոսքեր չէին գալիս… Մի փոքր էլ ականջ դնելով այդ ծանոթ, հարազատ ձայներին, պապը հանկարծ կռացավ և գլուխը խոնարհեց գետնին…
Երկար համբուրում էր նա կանաչով ծածկված հողը և անզուսպ արցունքներն առատորեն թափվում էին նրա աչքերից… Մի փոքր էլ, մի փոքր էլ, և նա ուժասպառ ընկավ կանաչների վրա…
Քիչ հետո, երբ Աստղիկը ծաղիկներ գրկած վերադարձավ պապի մոտ, զարմացավ, որ պապը պառկել է…
«Պապն ինչո՞ւ է քնել էսպես», — մտածեց նա և ձայն տվեց։
Բայց պապը նրան չպատասխանեց։
Այդ ժամանակ Աստղիկն ավելի մոտեցավ նրան և շարժեց ձեռը,
— Պապի, ա՛յ պապի, — կրկնում էր ձեռքը քսելով պապի երեսին, գլխին։— Վեր կաց, գնա՛նք… Դե, պապի, վեր կա՛ց, տատը կբարկանա…
Պապը դարձյալ չէր զարթնում։ Իսկ Աստղիկը շարունակում էր շարժել նրա ձեռը, գլուխը, աղերսում էր, որ զարթնի։ Բայց պապը ժաժ չէր գալիս…
Այդ տեսնելով, վերջապես, Աստղիկը որոշեց և վազեց տուն հայտնելու, որ պապը քնել է դաշտում ու չի զարթնում… Բայց պապը չէր քնել…
Գնացին տեսան պապը մեռել էր դաշտում։
Երբ Աստղիկն այդ իմացավ, նա չէր կարողանում հավատալ, որ պապը մեռած լինի, նա չէր հավատում և նրան, թե պապին կտանեն իրենց տնից և նա էլ ետ չի գա…
«Հապա էլ ո՞վ կպառկի նրա անկողնում, — մտածում էր նա, – ո՞վ կհագնի նրա չուխան…»:
Եվ երբ մյուս օրը տերտերները պապին տարան ժամ, Աստղիկն սպասում էր, թե պապը կվերադառնա, բայց մութն էլ ընկավ, նա չեկավ… Իսկ երբ տան դռները փակեցին, որ քնեն, Աստղիկը սաստիկ տխրեց ու լաց եղավ վերմակի տակ։ Նա լաց էր լինում ու մտածում, թե ի՛նչու տան դռները փակեցին. չէ՞ որ պապը կարող է գալ, գուցե հենց հիմա էլ ելել ու կանգնել է դռան առաջ…
Լաց լինելով մտածում էր, թե ո՛վ պետք է այնտեղ ման ածի պապին, չէ՞ որ նա չի տեսնում, կարող է քարի դեմ առնել կամ ոտը ջուրը գցել…
— Ա՜խ, տեսնես կլինի մեկը, — մտածում էր Աստղիկը, — մի բարի տղա կամ մի բարի աղջիկ, որ խեղճ պապին ման ածի այնտեղ…

Հարցեր և առաջադրանքներ:

Անհասկանալի բառերը բառարանի օգնությամբ բացատրիր:

Ես անհասկանալի բառեր չունեի
Ի՞նչ զգացողություններ ունեցար պատմվածքը կարդալիս:

Ես շատ տխրեցի աչքերս արցուններով լցվեցին քիչերմնում լացեի բայց չլացեցի
Բնութագրիր պապին:

Պապը շատ մեծ ծեր կույր հիվանդ և բարեսիրտ մարդ էր նա չնայելով իր հիվանդություներին վառվում էր տոռան հետ ինչպես իսկական առողջ պապը կաներ նա իմ կառծիքով կարծես հասկացավ որ մահը մոտ է ևգնաց վերջին անգամ զբոսնելու և զբոսանքի ընթացքում իրեն նվիրեց հողին
Բնութագրիր Աստղիկին:

Աստղիկը իսկական թոռնիկ էր նա իսկապես հոգ էր տանում և խնամում էր պապուն նա իսկապես սիրում էր նրան նա չէր ձանձրանում նրա հետ լինելիս ինքն իրեն լավ էր զգմում և կատարում պապու խնդրանքները
Վերլուծիր պատմվածքը:

Իմ հասկանալլով պատմությունը մեզ մի բան էր սովորեցնում որ միշտ և միշտ պիտի սիրես այն մարդուն ով քեզ թանգ է մի նայիր տարիքին օգնիր նրան եթե քեզնից օգնություն են խնդում որ դու օգնություն ես անում քեզ գումար չեն տալիս դու դա ուղակի անում էս սրտանց և դու դա պիտի ուզես անել որ անես
Գրիր պատում «Իմ պապը վերնագրով:

Իմ պապը իմ պապը իսկական պապ է բառիզ բուն իմաստով նա իր չորս թոռներից ամենաշատը հարգում է եղբորս բայց միևնույն է ես նրան սիրումեմ ամպի չափ նա իմ մորական պապիկն է նա կատարել է իմ բոլոր խնդրանքներ և ցանկություները նա կատարել է իմ ամենա կարևոր երազանքներից մեկը նա խոսք է տվել որ ձմռանը նա կվերցնի արձակուրթ չնայած նրան որ նրա գործի ամենակարևոր մասը ձմռանն է և մենք կգնանք անգլյա այտեղ քեռիիս ընտանիքի հետ կանցկացնենք մո երեքուկես շաբաթ և կվերադառնանք նա իմ միակ պապիկն է և ես նրան սիրումեմ ամպի չափ ես նրան տանը շատ շատեմ օգնում նա ապրում է մենակ քանիոր քեռիս ունի փոքր երեխա իսկ նրա կինա աշխատում է նա գնացել է երեխային խնամելու իսկ պապիկս հրաժարվել է գնալուց ասելով որ ես կգամ մենակ իմ մեծ թոռան հետ բայց քանիոր տատիկը այնտեղ երկար ժամանակով է եսել չեմ կարող դասերից բացակայել մենք կգնանք ձմռանը

Рубрика: Uncategorized

Դասարանական 2
Նոր թեմա
Հարցեր

  1. Ո՞ր ուժն են անվանում ծանրության ուժ:

Այն ուժը, որով Երկիրը դեպի իրեն է ձգում որևէ մարմին, կոչվում է ծանրության ուժ:Այն ուժը, որով Երկիրը դեպի իրեն է ձգում որևէ մարմին, կոչվում է ծանրության ուժ:

  1. Ինչի՞ց է կախված մարմնի ծանրության ուժը:
  2. Ծանրության ուժն ուղղված է դեպի Երկրի կենտրոնը, հետևաբար նրա տարբեր վայրերում տարբեր ուղղություն ունի.
  1. Ինչպե՞ս է ուղղված ծանրության ուժը:

Ծանրության ուժն ուղղված է դեպի Երկրի կենտրոնը, հետևաբար նրա տարբեր վայրերում տարբեր ուղղություն ունի.

  1. Ո՞ր ուժն են անվանում մարմնի կշիռ:

Երկրի ձգողությամբ է պայմանավորված մարմնի կշիռը, որը իր բնույթով առաձգականության ուժ է:  Բոլորը տեսել են, թե ինչպես են կշռում մարմինները: Զսպանակավոր կշեռքից օգտվելիս մարմինները կախում են զսպանակի կեռիկից և չափում, թե ինչ ուժով է մարմինն ազդում զսպանակի ծայրի վրա: Մեկ այլ դեպքում, մեր կշիռը որոշելիս` մենք կանգնում ենք կշեռքի վրա և որոշում այն ուժը, որով մենք ազդում ենք հենարանի վրա:

Рубрика: Uncategorized

Պարապմունք 33.

Իր բնագետ ընտանիքն է ներկայացնում
Արեգ Հարությունյանը, լսեք, ճանաչեք:


Առաջադրանքներ:

1) Ի՞նչ են նշանակում հետևյալ գրառումները.

A (–71), B (+2), C (–2), D (+20), E (–52), F (–10)։

սրանք ամողջ թվերի կորդինատներն են

2) Ի՞նչ կոորդինատ կունենա այն կետը, որն ունի՝

ա) կոորդինատների սկզբից հինգ միավոր հեռավորություն դրական ուղղությամբ,

5

բ) կոորդինատների սկզբից չորս միավոր հեռավորություն բացասական ուղղությամբ։

-4

3) Կոորդինատային ուղղի վրա քանի՞ բնական թիվ է գտնվում հետևյալ թվերի միջև.

ա) –5 3 3, բ) 0 4 4, գ) 7 8 15:

4) A կետի կոորդինատը –4 է։ Նրա ո՞ր կողմում է գտնվում և նրանից քանի՞ միավոր հեռավորություն ունի B կետը, եթե B-ի կոորդինատն է՝

ա) –9-5 և ձախ, բ) –1-3 և աջ, գ) +3-7 և աջ դ) +10-14 և աջ։

5) Գծե՛ք կոորդինատային ուղիղ և նրա վրա նշե՛ք
A (–3), B (+7), C(–6), D (+1), E (+5), F (–5), G (–4) կետերը:

6) Կոորդինատային ուղղի վրա նշե՛ք
–7, –5, –2, 0, +1, +4, +8, +10 թվերին համապատասխանող կետերը։

7) Կոորդինատային ուղղի վրա
A (–6), B (+2), C (–3), D (–4), E (+8), F (–2), G (–10) կետերից ո՞րն է գտնվում ամենից ձախ, և ո՞րը՝ ամենից

աջ։

ամենից ձախ=-10

ամենից աջ-+8

8) Գծե՛ք կոորդինատային ուղիղ և նրա վրա նշե՛ք A (–3) կետը։ Նշե՛ք նաև՝

ա) B կետը, որը գտնվում է A կետից երկու միավոր դեպի աջ

բ) C կետը, որը գտնվում է A կետից երեք միավոր դեպի ձախ։

9.Որո՞նք են ամենամեծ եւ ամենափոքրերկնիշ բացասական ամբողջ թվերը։

ամենամեծ-10

ամենափոքր-99

10.Գրեք այն երեք հաջորդական ամբողջ թվերը, որոնցից՝

ա) ամենափոքրը –7-ն է, բ) ամենամեծը  –5-ն է։

11.Համեմատե՛ք թվերը.

ա) – 8 < 7, գ) 3 > –13, ե) – 7 > –17,

բ) – 9 >– 11, դ) 0 > – 4, զ) 1 > – 8։

12.Անկանոն կոտորակները դարձրու խառը թվեր՝
31/10=3.1/10, 35/6=5.5/6, 121/20=6.1/20, 304/100
=3.4/100

13.Խնդիր ֆլեշմոբից: Լրացուցիչ:
Երկնիշ թվի թվանշանների արտադրյալը 21 է: Որքա՞ն է այդ թվի թվանշանների գումարը:

10

14. Խնդիր ֆլեշմոբից:Լրացուցիչ:
Երեք հաջորդական զույգ թվերի գումարը 336 է։ Գտի՛ր այդ թվերից ամենամեծը։

113