Рубрика: Մայրենի 6

Սողոմոն Իմաստուն, երեք առակ

Սողոմոն Իմաստուն, երեք առակ

1.  Մի Մարդ ընկույզի ծառի տակ ձմերուկ էր ցանել: Մի օր այգում երկար աշխատելուց հոգնեց ու որոշեց պառկել ու հանգստանալ ընկուզենու ստվերում: Նա մեկ նայում էր ճյուղերի արանքներից երևացող ընկույզներին, մեկ` կողքին աճած ձմերուկներին:
«Տեր Աստված,-հանկարծ սկսեց մտածել նա, – ինչ որ ստեղծել ես, ամեն ինչ կարգին է: Միայն մի մեծ սխալ ես գործել. Ձմերուկն այս հսկա ծառի վրա պետք է աճեր, ընկույզը` թփի: Տեր, դու էլ ես սխալներ անում»:


Այս խոհերի մեջ էր, երբ մի ընկույզ պոկվեց ծառից ու թափով կպավ այդ մարդու ճակատին: Ճակատը պատռվեց, և արյուն եկավ: Մարդը վեր թռավ տեղից, ձեռքերը պարզեց դեպի վեր ու ասաց.
–  Ներիր ինձ, Տեր Աստված, ես իմ կարճ խելքով դատեցի: Ինչ որ ստեղծել ես, ամեն ինչ ճիշտ է ու կատարյալ: Ով չհավանի քո ստեղծածը, ճակատի տեղ գլուխը կկոտրի: Եթե ընկույզի տեղը ձմերուկ լիներ, ինձ պիտի սպաներ:

2. Պապը շատ էր ծերացել: Նրա աչքերը լավ չէին տեսնում, ականջները ծանրացել էին, ձեռքերն ու ոտքերը ծերությունից դողում էին այնպես, որ գդալը բերանը տանելու ժամանակ կերակուրը վրան էր կաթեցնում:
Այդ բանը չէին հանդուրժում որդին ու հարսը: Նրանք պապին իրենց հետ չէին նստեցնում, այլ` վառարանի հետևի մի անկյունում և նրան կավե ամանով էին կերակուր տալիս: Խեղճ ծերուկի աչքերը արցունքով էին լցվում: Նա տխուր-տրտում նայում էր այն կողմը, ուր սեղանն էր պատրաստվում: Մի անգամ կերակուր ուտելիս, ծերունու ձեռքերը դողացին, ու ամանն ընկավ կոտրվեց: Հարսն ու որդին ավելի բարկացան: Նրանք մի փայտե պնակ գնեցին և այնուհետև դրանով էին ուտելիք տալիս իրենց հորը:
Ծերունին չորս տարեկան մի թոռնիկ ուներ: Մի անգամ մանկիկը, տախտակամածին նստած, փայտե իր էր շինում:
-Ի՞նչ ես շինում, զավակս, – հարցրեց մայրը:
-Փայտե պնակ եմ շինում, – պատասխանեց երեխան, – որ երբ դուք ծերանաք, դրանով կերակուր տամ ձեզ: Հայրն ու մայրը իրար նայեցին ու ամոթից կարմրեցին: Դրանից հետո նրանք սկսեցին ծերունուն իրենց հետ սեղան նստեցնել և միշտ հարգանքով էին վարվում նրա հետ:

3. Մի անգամ դժվար հարցով երկու կին են գալիս Սողոմոնի մոտ։ «Մենք երկուսով ապրում ենք նույն հարկի տակ,- բացատրում է նրանցից մեկը, — ես մի որդի ունեցա, իսկ դրանից երկու օր հետո արու զավակ ունեցավ նաև այս կինը։ Բայց մի գիշեր նրա որդին մահացավ։ Օգտվելով առիթից, որ ես քնած եմ, նա իմ կողքից վերցնում է երեխայիս  ու տեղը իր մահացած որդուն դնում։ Երբ ես արթնացա ու նայեցի մեռած երեխային, իսկույն նկատեցի, որ նա իմը չէ»։
| Այդ ժամանակ երկրորդ կինն առարկում է. «Ո՛չ, ողջ մանուկը իմն է, իսկ մեռածը՝ նրանը»։ Առաջին կինը թե՝ ո՛չ, մեռած մանուկը քոնն է, իսկ կենդանին՝ իմը։ Եվ նրանք այսպես վիճում են։ Ինչպե՞ս պիտի վարվի Սողոմոնը։ Նա հրամայում է մի սուր բերել, ապա ասում է. «Ողջ երեխային երկու կտոր արեք. կեսը տվեք մեկին, մյուս կեսը՝ մյուսին»։
— Ո՛չ,- ճչում է իսկական մայրը, — խնդրում եմ, մի՛ սպանեք նրան,  տվեք այդ կնոջը։
Իսկ մյուս կինն ասում է. «Մանուկը ո՛չ ինձ լինի, ո՛չ էլ քեզ։ Կիսե՛ք նրան»։
Վերջապես այստեղ Սողոմոնը միջամտում է. «Մի սպանեք երեխային։ Տվեք նրան առաջին կնոջը։ Նա է իսկական մայրը»։ Սողոմոնը գլխի է ընկնում, թե ով է իսկական մայրը, քանի որ վերջինս այնքան է սիրում իր զավակին, որ անգամ պատրաստ է նրան տալու ուրիշին, միայն թե երեխան կենդանի մնա։ Երբ մարդիկ լսում են, թե Սողոմոնն ինչպես լուծեց այդ հարցը, շատ են ուրախանում, որ այդքան իմաստուն թագավոր ունեն։

Հարցեր և առաջադրանքներ:
Թվարկիր քեզ ծանոթ  առակագիրներին:

Աթաբեկ խնկոյան, Եզոպոս, Կռիլով և Մխիթար Գոշ


Ո՞վ է եղել Սողոմոն Իմաստունը: Ի՞նչ գիտես նրա մասին:

Ես գիտեմ որ նա նայև հզոր թագավոր է ծնվելե Երուսաղեմում մ. թ. իննըհարյուրութսունինը թվականին նա բազմաթիվ գավառներով երկիրը սարքեց տասներկու նահանգանի պետություն և հաղթեց իր թագապահանջ եղբորը


Կարդա՛ առակները, ո՞րն է յուրաքանչյուրի ասելիքը:

1-եղեր շնորակալ նրանից ինչ ունես և միշտ մտածի հետևանքների մասին

2-ժառանգը նախնուց խելացի է և որ նորից մտածիր հետևանքների մասին

3-իսկական մայրը միշտ իրենից շատե սիրում իր զավակին

Рубрика: Մաթեմատիկա 6

Գործնական աշխատանքներ

Գործնական աշխատանքներ

Անհրաժեշտ տեղերում լրացնել Ը, ոչ բոլոր բառերում կա Ը:

ա/ ակ-նբախ, ամենաընդունակ, այլընտրանք,առընթեր, գահընկեց, գիրկընդխառն, գործընկեր, գույնզգույն, երկ-նչել, զուգընթաց, թ-րըխկ, լուս-նկա, հյուրընկալ, ձեռ-նտու, մակընթաց: 

բ/ ակ-նդետ, ամենաընդունելի, անընդմեջ, գործընթաց, դասընկեր, դյուրըմբռնելի, երկընտրանք, թըխկ, խոչընդոտ, կոր-նթարդ, համընթաց, հատընտիր, մերթընդմերթ, չընկճվել, չրըխկոց, վերընձյուղվել: 

գ/ ակընթարթ, ամենաընտիր, անըմբռնելի, անընդունակ, դասընթաց, ինքնըստինքյան, համընկնել, ձ-կնկիթ, մեջընդմեջ, մթ-նկա, մթ-նշաղ, նախընտրել, որոտընդոստ, չ-րըխկ, չ-մբռնել, սրընթաց, օրըստօրե: 

դ/ անակ-նկալ, անընդունելի, արագընթաց, անընտել, առնչվել, դյուրընթեռնելի, խաղընկեր, խոյընթաց, հետ-զհետե, մակընթացություն, շ-րըխկալ, չընդդիմանալ, չընկնել, վերընթաց, քարընկեց, օրընդմեջ: 

Տրված բառերն ըստ հոմանիշության բաժանի՛ր հինգ խմբի: 


 Խոշոր, երկերեսանի, առատ, մեծահռչակ, կեղծավոր, պտղաբեր, երեսպաշտ, վիթխարի, արգավանդ, նշանավոր, շողոքորթ, հանրածանոթ, ահռելի, մեծ, բեղուն, երևելի, խայտաբղետ, ականավոր, բերրի, աժդահա, չալպտուրիկ, բարեբեր, հանրաճանաչ, հսկա, անվանի: 

խոշոր-վիթխարի-ահռելի-մեծ-աժդահա-հսկա

երկերեսանի- կեղծավոր-երեսպաշտ -շողոքորթ

առատ-պտղաբեր-արգավանդ-բեղուն-բերրի-բարեբեր

մեծահռչակ-նշանավոր-հանրածանոթ-երևելի-ականավոր-հանրաճանաչ-անվանի

խայտաբղետ-չալպտուրիկ 

Առածները լրացրո՛ւ ընդգծված բառերի հականիշներով:

Չկա չարիք առանց բարիք:

Ջրի բերածը ջուրը կտանի:

Տերովին տերն է պահել, անտերին գայլն է կերել:

Մտնելուց առաջ միտք արա, թե ոնց դուրս կգաս:

Ինչքան գետնի երեսն է, յոթ էնքան գետնի տակ է:

Рубрика: Բնագիտություն

Մարմինների փոխազդեցություն

Նախագիծ

  1. Ի՞նչ է նշանակում «Մարմինները փոխազդում են» արտահայտությունը:

Մենք գիտենք որ մարմիները իրենք իրեց չեն շարժվաում բայց որ մարմիները միմիյանց հետ ինչոր գործողություն են անում նրանք սկսումնեն շարժվել բայց եթե մարմինը հենց սկզբից շարժվում էր նա փոխում է իր արագությունը

  1. Ո՞ր մարմիններն են փոխազդում.
    1) դուռը հրելիս-դուռը և հրող մարմինը 2) ծանրաձողը բարձրացնելիս ծանրաձողը և բարձրացնող մարմինը, 3) քայլելիս ոտքերը և հատակը:
  2. Ներկայացրե՛ք հեռավորության վրա փոխազդող մարմինների օրինակներ:

Օրինակ օդի շիթը ջրում լողացող թևիկների հետ կամ օդի շիթը վառվող մոմի հետ

Рубрика: Մաթեմատիկա 6

Պարապմունք 31.

Պարապմունք 31.

 Թեմա՝ Ամբողջ թվերի շարքը և ամբողջ թվերի համեմատումը

Տեսական նյութ

Մենք գիտենք, որ բնական (դրական ամբողջ) թվերի շարքն այնպես է կազմված, որ նրա յուրաքանչյուր թիվ ստացվում է` նախորդ թվին(սկսած 1-ից) 1 գումարելով.    1, 2, 3, 4, 5, 6 …

Ուրեմն համեմատման նշանների միջոցով կարող ենք գրել.    0 < 1 < 2 < 3 <4 <5 <6 …

Այժմ հիշենք, որ յուրաքանչյուր բացասական ամբողջ թիվ ստացվում է` նախորդից (սկսած –1-ից) 1 հանելով:Այսպիսով` ստանում ենք բացասական ամբողջ թվերի շարքը   … –6, –5, –4, –3, –2, –1։

Այս շարքում յուրաքանչյուր հաջորդ թիվ 1-ով փոքր է նախորդից։

Այսպիսով`

… < –6< –5 <–4 <–3 < –2 <–1< 0։

Միավորելով դրական և բացասական ամբողջ թվերի շարքերը և  0-ն` ստանում ենք ամբողջ թվերի շարքը.

… – 6, –5, –4, –3, –2, –1, 0, 1, 2, 3, 4, 5, 6 …

Կարելի է տեսնել, որ ամբողջ թվերի շարքում յուրաքանչյուր թիվ մեծ է իրենից ձախ գրված ցանկացած թվից և փոքր է իրենից աջգրված ցանկացած թվից.

… < –6 <–5<–4< –3< –2 < –1 < 0<1 < 2 < 3 < 4 < 5 <6 < …

Ամբողջ թվերի շարքը, ի տարբերություն բնական թվերի շարքի, երկու կողմից էլ անվերջ է. չկա ինչպես ամենամեծ, այնպես էլ ամենափոքր ամբողջ թիվ։

Առաջադրանքներ(դասարանում)

1) Երկու ամբողջ թվերից ո՞րն է ավելի մեծ.

ա) դրակա ՞ն թիվը, թե՞ զրոն,

դրական

բ) բացասակա՞ն թիվը, թե՞ զրոն,

զրոն

գ) դրակա ՞ն թիվը, թե՞ բացասական։

դրական

2) x թիվը դրակա՞ն է, թե՞ բացասական, եթե`

ա) x < 0= բացասական

բ) x > 0= դրական

3) Համեմատե՛ք ամբողջ թվերը.

ա) 0 > –3, դ) –1 < 1, է) –13 < 2,

բ) –4 < 2, ե) 5 > –3, ը) –1000 < 1,

գ) –3 > –10, զ) –16 < –12, թ) 25 > –25։

4) Գրե՛ք որևէ յոթ ամբողջ թվեր, որոնք փոքր են՝

ա) 4-ից= -3,1,2,0,3,-1,-2, գ) 6-ից= 5,4,3,2,1,-1,-2, ե) –5-ից=-6,-7,-8,-9,-10,-11,-12 է) 3-ից=2,1,0,-1,-2,-3,-4

բ) 0-ից=-1,-2,-3,-4,-5,-6,-7 դ) –1-ից=0,-1,-2,-3,-4,-5,-6 զ) –10-ից=-11,-12,-13,-14,-15,-16,-17, ը) –3-ից=,-4,-5,-6,-7,-8,-9,-10։

5) Գրե՛ք հետևյալ թվերը`

ա) աճման կարգով. 31, –1, – 7, –1, 0, –11, 24, 7, – 2 ,–6,

-11,-7,-6,-2,-1,0,7,24,31

բ) նվազման կարգով. –11, –3, –7, 12, 4, –8, –17, –30, 1, 0, 13։

13,12,4,1,0,-3,-7,-8,-11,-17

6) Գտե՛ք այն բոլոր ամբողջ արժեքները, որոնք աստղանիշի փոխարեն գրելու դեպքում կստացվի ճիշտ անհավասարություն.

ա) 0 < 1 < 3, գ) –4 < 1 < 3, ե) –14 < -6 < –5,

բ) –4< -1 < 0, դ) –5 < -3 <5, զ) –28 < -23 < –22։

7) Գրի՛ առեք հետևյալ պնդումները՝ օգտագործելով անհավասարությունների նշանները.

ա) 11-ը > է 0-ից, գ) –10-ը < 0,

բ) –7-ը < է 0-ից, դ) 2-ը > 0։

8) Գրե՛ք որևէ յոթ ամբողջ թվեր, որոնք մեծ են՝

ա) –3-ից=-2,-1,0,1,2,3,4 գ) –7-ից=-6,-5,-4,-3,-2,-1,0 ե) 2-ից=3.4.5.6.7.8.9 է) –5-ից=-4,-3,-2,-1,0,1,2,

բ) –6-ից=-5,-4,-3,-2,-1,0,1,2, դ) 0-ից=1,2,3,4,5,6,7, զ) 10-ից=11,12,13,14,15,16,17, ը) 5-ից=,6,7,8,9,10,11,12։

Լրացուցիչ: 1. Գտի՛ր օրինաչափությունը և լրացրո՛ւ դատարկ վանդակը:

68

Рубрика: Uncategorized

քԷԲաց թողած տեղերում լրացրու Է կամ Ե:

Բաց թողած տեղերում լրացրու Է կամ Ե:

ա/ մանրէսպան, միջօրե, լայնէկրան, երբևիցե, այժմեական, ամենաէական, աներկյուղ, առերևույթ, առէջ, բազկերակ, գետեզր, գոմեշ, դողէրոցք, ելևէջ, եղերերգ, երբևե, ելեկտրաեռակցել, ինչևիցե, մանրէ, հնէաբան, մանրէ,  չեն,չէիր, որևէ, չէինք, ստորերկրյա: 

բ/ օրեցօր, երեսուներեք, աներևույթ, էական, ելեկտրաէներգիա, էջմիածին, ինչևէ, լայնեզր, խուռներամ, ծովեզր, կիսաեփ, հրեշ, մանրէաբան, մեջք, ներեկ, նրբերանգ, ողբերգակ, որևիցե, չէի, պատնէշ, ջէկ, վերելակ, տիեզերք, ցայգերգ, քառասուներկու: 

գ/ օրըստօրե, աներևակայելի, անէական, աշտե (նիզակ), առերես, առօրեական, բազմերանգ, գրեթե, երբևիցե, երբևէ, որևիցե, որևէ, ինչևիցե, ինչևէ, երփներանգ, էակ, լայնէկրան, նրբերշիկ, չէր, վայրէջք, վերելք, Վարդգ-ս, վերելք, վերերկրյա, ցերեկ, շքերթ: 


Կետերի փոխարեն գրի՛ր տրված հոմանիշներից ամենահարմարը: 

 Ջուրը շատ սառն (սառն, ցուրտ, պաղ) էր, ճիշտ օրվա նման: 

ալեկոծված (սիրտը շուռ եկած, տակն ու վրա եղած, ալեկոծված, հուզված, վրդովված) ծովը ծեծում էր ափերը: 

Ինչո՞ւ ես այդպես անշարժ (աներեր, հաստատուն, անսասան, անշարժ, անդրդվելի, անխախտ) նստել՝ փայտ կուլ տվածի նման: 

Մարդն այնպես արագ (շուտափույթ, արագ, շուտ, հապճեպ) էր քայլում, կարծես կարևոր մի բանից ուշանում էր: 

Փոքրիկը մի քիչ ոտքը կախ գցեց, հետո սիրտ առավ (համարձակվեց, սիրտ առավ, խիզախեց, հանդգնեց) ու մոտ եկավ: 

Ի վերջո այնպիսի մի տաճար շինեց (շինեց, կառուցեց, կերտեց), որ բոլորին զարմացրեց իր արվեստով