Рубрика: Русский 6

мой друг

Я Не буду называть их имен чтобы вы адгадали:Они обе очень дороги мне, обе любят учится и обе любят играть как и на компах так и в жизне. Один любит газироваванаю воду а другой без газа. первый играет в фифа а второй в роблох. Они любят есть и пить как и я.

и они уже как 6 лет мои друзя 😉

1-ого зовут-………………

2-ого зовут-………………

Рубрика: Uncategorized

Հայկական լավաշ

59310370

Բուրավետ, ախորժաբեր լավաշը հայոց հացերի արքան է, Հայաստան աշխարհի սրբազան արարչագործությունը: Նրա քաղցրությունը պայմանավորված է դարեր շարունակ այս քարքարոտ հողից արդար վաստակով հաց քամելու դժվարության հետ, ինչպես ասում են` քարից հաց են քամել: Հայաստանում լավաշ հացը հայտնի է մ.թ.ա 1-ին հազարամյակից: Արտաշատ քաղաքի պեղումների ժամանակ հայտնաբերվել է այդ ժամանակաշրջանի գետնափոր թոնիրը: Լավաշը նուրբ, երկար, մինչև 70սմ օվալաձև հաց է, որը բնորոշ է միայն հայերին: Լավաշ թխելը հայ կանանց մենաշնորհն է: Այն թխում են մինչև 1,5մ խորության և 80սմ տրամագծով թրծված, հողի մեջ թաղված հատուկ կավե գլանաձև հարմարությունում, որը կոչվում է թոնիր: Գետնափոր կավե թոնիրը (ջեռոց, ջերմամշակման գործիք) հայկական խոհանոցի առաջին գործիքներից է:

Եթե երբևէ մասնակցեք մագաղաթի թերթեր հիշեցնող լավաշի թխման արարողությանը, կհամաձայնեք, որ այն ամենահետաքրքիր ու ամենաբարդ արարողությունն է: Գնդերը կլոր լավաշների ձևով փայտե գրտնակով գրտնակելուց հետո գցում են ձվաձև փափուկ բարձի վրա, որը կոչվում է ռաֆաթա կամ բադադ և խփում թոնրի տաք պատին: Հաշված րոպեներ հետո նրբաթերթ լավաշը պատրաստ է:
Լավաշը զուտ հայկական հաց է: Ճշմարտությունը այն է, որ լավաշը աշխարհի ամենաերկարաժամկետ պահվող հացն է (պահպանման ժամկետը 1 տարի): Լավաշը կարելի է չորացնել և շատ երկար պահել, իսկ երբ թրջում են ջրով, այն կրկին թարմանում է: Լավաշը բոլոր տոնական սեղանների պարտադիր և գլխավոր զարդն է: Հայկական խոհանոցում կան ազգային ուտեստներ, որոնք ուտում են միայն լավաշով: Չմոռանանք նաև, որ առանց լավաշի անհնար է վայելել ո՛չ պանրով բրդուճը, ո՛չ հայկական ավանդական խաշը, պանրխաշը և ո՛չ էլ անուշաբույր խորովածը:
Լավաշը ուտելիք է, լավաշը պատառաքաղ է, լավաշը անձեռոցիկ է։ Հայերը լավաշն ուտում են, լավաշով միս են բռնում, լավաշով այն փաթաթում են։

ԱՎԱՆԴԱԶՐՈՒՅՑՆԵՐ ԼԱՎԱՇԻ ՄԱՍԻՆ

Ըստ ավանդության` հին Հայաստանում Արամ անունով մի արքա է եղել, որը կռվի ժամանակ գերի է ընկել ասորիների թագավոր Նոսորին: Ըստ նրա պայմանի` Արամ արքան պետք է 10 օր անոթի մնա, իսկ 11-րդ օրը նետաձգությամբ մրցի իր հետ, եթե հաղթի, ազատ կարձակվի և յուրայինների մոտ կգնա արքայավայել ընծաներով: Հաջորդ օրը Արամ արքան պահանջեց, որ ասորաց սահմանի մոտ կանգնած հայկական բանակից բերեն իր ամենագեղեցիկ լանջապանակը: Հայերը գլխի ընկան, որ իրենց արքան ինչ-որ բան է ակնարկում, իսկ ասորիներն էլ չգիտեին, որ լանջապանակի մեջ նրբաթերթ հաց է դրված: Այն ժամանակ ոչ ոք չգիտեր լավաշի մասին, իսկ ասորի բանբերների մտքով չէր էլ անցնի, թե հայերը կարող են զրահի մեջ հաց թաքցնել: Արամը ստացավ իր զրահը, բայց ասաց, որ սա չի իր ամենագեղեցիկ լանջապանակը, պահանջեց մեկ ուրիշը, և ասորի բանբերները 9 օր շարունակ գնում-գալիս էին` առանց իմանալու, որ իրենց բերած լանջապանակներով ամեն օր մի նրբաթերթ հայկական հաց են հասցնում Արամ արքային:
11-րդ օրը Արամն ու Նոսորը մրցասպարեզ մտան: Նոսորին թվում էր, թե 10 օր սոված մնալով՝ Արամն ուժասպառ է եղել, սակայն հայոց արքան իրեն կայտառ էր զգում: Հայկական հացը նրան ուժ էր տվել, նա հաղթեց մրցության մեջ և տուն վերադարձավ պատվով: Վերադարձավ ու հրովարտակ արձակեց, որ այսուհետ Հայաստանում հաստ ու բազմաձև հացերի փոխարեն լավաշ թխեն: Այդ ժամանակներից ի վեր լավաշը դարձավ հայոց հացերի արքան:
Ըստ մեկ այլ ավանդության` մի հայ իշխան 20 օր բանտարկված է եղել և ոչինչ չպետք է ուտեր, որից հետո պիտի կռվեր առյուծի դեմ: Ամեն օր նրան այցելում էր իր թիկնապահը` գոտու արանքում գաղտնաբար բերելով թարմ լավաշ: Արդյունքը լինում է այն, որ իշխանը հաղթում է առյուծին: Սա վկայում է, որ լավաշը մեծ զորություն ունի հայոց համար և հայ օջախներում այն իբրև սրբազան նշխար է ընկալվում:

Աստվածների հարսանեկան լավաշի ավանդազրույցը

Ըստ հայ դիցաբանության` հայոց ռազմի աստված Վահագնի և գեղեցկության աստվածուհի Աստղիկի հարսանիքին աստվածների հայր Արամազդը Աստղիկի ուսին լավաշ է դնում: Փեսա Վահագնի տուն գնալու ճանապարհին լավաշը ընկնում է հարս Աստղիկի ուսից: Արամազդը զայրանում է ու ասում. «Հացը գետին ձգողը չի կարող կին ու մայր դառնալ»:
Այսպես Վահագնն ու Աստղիկը երբէք չեն կարողանում ամուսնանալ և մնում են հավերժական սիրահարներ:
Եվ մինչ այսօր հարսանիքի ժամանակ հայ հարսները զգույշ են քայլում, որպեսզի լավաշն իրենց ուսից չընկնի և չունենան Աստղիկի տխուր ճակատագիրը:

Կախարդական լավաշի խորհուրդը

Կախարդական լավաշի խորհուրդը գալիս է դարերի խորքից՝ մեր պապիկների ու տատիկների խրատներից, ու մեզ սովորեցնում, որ երջանկությունը աշխատանքի մեջ է: 1988 թվականին «Հեքիաթ Նաղաշ անունով տղայի և հացի մասին, որի անունն է լավաշ» հեքիաթի հիման վրա նկարահանված «Կախարդական լավաշ» մուլտֆիլմը պատմում է Նաղաշ անունով մի բարի տղայի մասին, ով ապրում էր լավաշ թխող իր մայրիկի հետ: Լավաշով է սնվում ու մեծանում նաև Նաղաշը: Բայց հայոց աշխարհում տղաները շուտ են մեծանում, մոռանում մանկական խաղերի մասին ու դառնում օգնական ծնողների համար: Նաղաշն էլ որոշում է գտնել իր «սրտի գործը» ու մոր թխած լավաշներից մեկը վերցնելով` ճանապարհ է ընկնում: Փորձությունների ու անհաջողությունների միջով անցնելով` Նաղաշը հասկանում է, որ երջանկություն կարելի է գտնել միայն հարազատ հողում:
Վերադառնում է տուն, մի լավաշաչափ հող է մաքրում քարերից, վարում է, ցանում, ջրում սեփական քրտինքով, և հողը նրան վարձահատույց է լինում ու առատ բերք պարգևում:
«Կախարդական լավաշը» մուլտֆիլմ

Հարցեր և առաջադրանքներ
Հայկական լավաշի մասին ուրիշ ինչ զրույցներ գիտես, ներկայացրու դրանք;

1)Անբանը լավաշ ուտելիս առողջ է,աշխատելիս հվանդ:

2)Անխիղճ մարդը լավաշը երկաթ կդարձնի:

3)Աշխատանքը սև է,լավաշը սպիտակ:

4)Լավաշը հացվորին տուր,մի հատ էլ ավել տուր:

5)Մեր պապերը ասել են թոնրի լավաշից ու տիկի
պանրից ով որ կշտանա կնշանակի նա հիվանդ է:

6)Բերան կա հաց չկա,հաց կա բերեն չկա:

7)Որտեղ հաց էնտէղ կաց,որտեղ գինի էնտէղ քնի:

8)Աստվածը հաց կտեսնի երազում,ծարավը ջուր:


Առաջին հատվածի ընդգծված բառերում գտիր վերջածանցները:

Բուրավետավետ

հայոցոց

քաղցրությունյուն

քարքարոտոտ

կավեե

հայկական խոհանոցոց

Рубрика: Uncategorized

Русский

  1. Пункт «Это я»

А)Ученикам нужно написать о себе в блогах:

  • имя-Давид Есаян
  • место проживания-АРМЕНИЯ, ЕРЕВАН
  • возраст,- мне 10лет
  • цвет глаз, волос- черный
  • любимый цвет- красный
  • любимое животное-собака и панда
  • любимая игрушка-играть в лега
  • что они любят и что умеют делать-я очень люблю петь с братом

б) Поместите в блог свою фотографию, которая наиболее характеризует тебя, твой характер твое настроение.

Рубрика: Մաթեմատիկա 6

Պարապմունք 1.

Նախաբան

  • Ծանոթություն (ներկայանում են սովորողները, բնորոշում են իրենց մեկ բառով):
  • Սովորողներն իրենց բլոգում բացում են նոր բաժին Մաթեմատիկա-6 /2021-2022թթ./  վերնագրով:
  •  Տեղադրում է իրենց համար նախատեսված առաջադրանքների փաթեթի հղումը, դասավանդողի բլոգի հղումը:
  • Նորեկներին (ովքեր դեռ բլոգ չունեն) օգնում են մեդիահմուտ սովորողները, դասավանդողները:
  • Սովորողներն գործածում են իրենց  էլ. փոստը, դասավանդողի հասցեին՝ L.hakobyan@mskh.am -ին ուղարկում իրենց բլոգի Մաթեմատիկա-6 /2021-2022թթ./  բաժնի հղումը:
  • Ծանոթանում են Սեպտեմբերի 1-10 (Նախագիծ 1)-ին: