Рубрика: բնություն, Բնագիտություն

Բույսի տեսակը-Եղինջ

Բուժական նշանակությունը

Եղինջը դեղաբույս է։ Պատրաստուկներն օգտագործում են որպես միզամուղ, խորխաբեր, հակաբորբոքային, արյունահոսությունը դադարեցնող, վերքերն ապաքինող միջոց։ Երիտասարդ ընձյուղներն օգտագործում են սննդի մեջ։ Տերևներից ստանում են կանաչ ներկ, ցողուններից՝ թել, որից պատրաստում են կոպիտ գործվածք, պարան և այլն։ Բուժման նպատակով օգտագործում են բույսի տերևները, ծաղիկներն ու արմատը։

Աճի համար անհրաժեշտ պայմանները

Անրաժեշտ են խոնավ պայմաներ բազմանում են սրմերով և վեգետատիվ եղանակով

Արմատային համակարգը-Ինտերնետում գրված չե

Տերևի տեսակը-Տերևներում հայտնաբերվել են վիտամիններ՝ KC (մինչև 269 մգ %), 

Թվարկել և նկարագրել բույսի վեգետատիվ և գեներատիվ օրգանները

Ցողունն ուղղաձիգ է, քառանիստ, բարձրությունը՝ 1,5-2 մ։ Տերևները հակադիր են, սրտաձև, ձվանշտարաձև, սղոցաեզր։ Ծաղկաբույլը հուրանաձև է, ծաղիկները՝ երկտուն (կամ միատուն), մանր, կանաչավուն՝ խմբված տերևանութներում։ Ամբողջ բույսը ծածկված է կոշտ և այրող գեղձամազիկներով։ Բազմանում է սերմերով և վեգետատիվ եղանակով։ Եղինջազգիների ընտանիքին պատկանող 60-170 սմ երկարությամբ բազմամյա խոտաբույս է։ Ունի ձվանշտարաձև, ատամնաեզր հակադիր տերևներ, որոնք, ինչպես և ցողունը, ծածկած են գեղձային այրող մազիկներով։ Վերջիններս, շփվելով մաշկի հետ, մխրճվում են նրա մեջ ու բեկվում, որի հետևանքով դրանց պարունակած թույնը (ուրտիցին, հիստամին, մրջնաթթու) ներթափանցում է մաշկ` առաջ բերելով ուժեղ այրոցի զգացում։ Ծաղիկները մանր են, միասեռ, կանաչ։ Պտուղը փոքր ընկուզիկ է, արմատը` սողացող ու ճյուղավոր։ Ծաղկում է հունիսից մինչև աշուն, պտղակալում` հուլիսից։ Հայաստանի Հանրապետությունում հանդիպում է բոլոր գոտիներում, իր երկու տեսակներով՝ երկտուն և այրող, որոնք դեղորայքային առումով ունեն գրեթե նույն նշանակությունը։ Բույսն աճում է ստվերոտ վայրերում, խոնավ անտառներում, թփուտներում, բացատներում, տնամերձ հողամասերում, ցանկապատի մոտ և այլուր, հաճախ տալով հոծ, անանցանելի բուսուտներ։ Վատ է տանում երաշտը, քիչ զգայուն է ցրտի նկատմամբ։

ծագումը

ԸնտանիքԵղինջազգիներ

Տարածվածությունը

Տարածված է Հայաստանի բոլոր մարզերում։ Աճում է լեռնային, տափաստանային, անտառային գոտիներում, գետահովիտներում, խոնավ վայրերում, աղբոտում խոտհարքները և այլն։